Իթվինինգ Պլյուս

Նկարագրություն
«Իթվինինգ»-ը նպաստում է դպրոցների միջև առցանց համագործակցությունը Եվրոպայում, ինչպես նաև անվճար և շարունակական առցանց մասնագիտական զարգացման հնարավորություններ է առաջարկում ուսուցիչներին, իսկ «Իթվինինգ Պլյուս»-ն այդ ծրագիրն ընդլայնում է դեպի Արևելյան և Հարավային հարևանության մի շարք երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Հորդանան, Լիբանան, Մոլդովա, Թունիս, Ուկրաինա: Ծրագիրն անվտանգ առցանց հարթակ է առաջարկում այս երկրների դպրոցական անձնակազմին (ուսուցիչներին, տնօրեններին, գրադարանավարներին և այլն)՝ եվրոպական այլ դպրոցների հետ հաղորդակցման, կապերի ընդլայնման, համագործակցության և նախագծերի մշակման համար:
Հատուկ նպատակներ
«Իթվինինգ Պլյուս»-ի նպատակներն են՝
• Դյուրացնել տարբեր երկրների, մասնավորապես՝ «Էրազմուս+»-ի մասնակից երկրների և հարևան երկրների ուսուցիչների միջև հաղորդակցությունն ու համագործակցությունը անվտանգ առցանց գործիքների միջոցով.
• Խրախուսել և իրականացնել համատեղ ծրագրեր՝ ներգրավելով և՛ ուսուցիչներին, և՛ աշակերտներին.
• Ուսուցիչներին ներգրավել առցանց համայնքներում՝ լավագույն փորձի և գաղափարների փոխանակման համար.
• Իրականացնել մասնագիտական զարգացման գործունեություն ինչպես տեղերում, այնպես էլ առցանց:
Ակնկալվող արդյունքներ
• 3 լեզվով հասանելի eTwinning Plus պորտալ, որտեղ ներկայացվում են նորություններ, ռեսուրսներ, նախագծերի գաղափարներ և փաթեթներ, մասնագիտական զարգացման հնարավորություններ և հաջողված նախագծերի օրինակներ.
• - eTwinning Live. առցանց հարթակ, որը գործընկեր երկրների ուսուցիչներին հնարավորություն է տալիս շփվել և կապ հաստատել միմյանց ու «Էրազմուս+»-ի մասնակից երկրների իրենց գործընկերների հետ, այդ թվում՝ «Իթվինինգ»-ի կոնկրետ թեմատիկ խմբերի միջոցով.
• TwinSpace անվտանգ հարթակ, որը հասանելի է միայն ծրագրին մասնակցող ուսուցիչների և աշակերտների/ուսանողների համար:
• Ծրագրի մասնակիցների աջակցության գործակալություններ յուրաքանչյուր գործընկեր երկրում՝ «Իթվինինգ Պլյուս»-ի առաջխաղացման և ուսուցիչներին աջակցելու, մոնիտորինգի ու ուղղորդելու համար.
• Գործընկեր երկրներում ուսուցիչների մասնագիտական զարգացում:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Երիտասարդություն (ձեռներեցություն և հմտությունների զարգացում)
Թեմա:
Կրթություն, Երիտասարդություն
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2014
Ավարտի ամսաթիվ:
31.12.2020

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,