ԵՄ տարածաշրջանային հաղորդակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար «ԵՄ արևելյան հարևաններ» ('EUNEIGHBOURS east')
Նկարագրություն
Տարածաշրջանային հաղորդակցության ծրագիրը («EU NEIGHBOURS east») հաղորդակցման նոր ռազմավարական մոտեցման մի մասն է, որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) ռազմավարական հաղորդակցության աշխատանքային խմբերի համատեղ գործակցությամբ: Այն ուղղված է ռազմավարական հաղորդակցության գործողությունների ամրապնդմանը, ԵՄ-ի եւ նրա քաղաքականության հասարակական ըմբռնման բարելավմանը, ինչպես նաեւ ԵՄ-ում ու նրա արեւելյան հարեւանության տարածքում ապատեղեկատվության նկատմամբ հասարակական դիմակայունության կառուցմանը:
Հատուկ նպատակներ
- Բարելավել Եվրոպական միության վերաբերյալ ընկալումները և դիրքավորել վերջինիս որպես Արևելյան հարևանության տարածքում ակտիվ և ազդեցիկ դերակատարի՝ ժողովրդավարության, համագործակցության և միջազգային համերաշխության արժեքների խթանման միջոցով: - Բարձրացնել համագործակցության արդյունքների և արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների համար դրանց օգուտների վերաբերյալ իրազեկվածության մակարդակն ու գիտակցումը՝ փաստերի և հետաքրքիր պատմությունների միջոցով ի ցույց դնելով ԵՄ-ի և նրա գործողությունների ազդեցությունն Արևելյան հարևանության երկրների քաղաքացիների առօրյա կյանքի վրա: - Խթանել ԵՄ-ի և Արևելյան գործընկեր երկրների հետ նրա համագործակցության շուրջ դրական հասարակական քննարկումներ և ստեղծել գործընկերային հարաբերություններ երիտասարդության, ԶԼՄ-ների, ՔՀԿ-ների, գիտական շրջանակների, ազգային իշխանությունների և տարբեր մասնագիտական ցանցերի ու ասոցիացիաների հետ` տարածաշրջանում ավելի լավ հաղորդակցվելու և իր ձայնն առավելագույնս հասու դարձնելու նպատակով: - Չափել գործընկեր երկրներին ԵՄ աջակցությունը և մշտադիտարկել տեղերում վերջինիս վերաբերյալ հանրային ընկալումը: - Նպաստել ապատեղեկատվության հետ կապված խնդիրների լուծմանը և տեղեկատվական դիմակայունությանը տարածաշրջանում: - Ստեղծել բարենպաստ հասարակական միջավայր վերափոխիչ բարեփոխումների համար (ներառյալ հաշվետու և թափանցիկ կառավարումը, օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական համակարգը): - Նպաստել բարեփոխումային գործընթացի և քաղաքացիների առօրյա կյանքում ազդու / շոշափելի բարելավումների միջև ընդհանրությունների գիտակցմանը:
Ակնկալվող արդյունքներ
- Արևելյան հարևանության քաղաքացիների շրջանում ԵՄ-ի, նրա քաղաքականության և համագործակցության ծրագրերի վերաբերալ իրազեկվածության բարձրացում և բարելավված ըմբռնում: - Արևելյան գործընկեր երկրներից ԵՄ-ի հետ կապված տեղեկատվության, լուրերի, հնարավորությունների և հաջողության պատմությունների ընդգրկման ավելացում՝ արդյունավետ առցանց հաղորդակցական հարթակի և խողովակների միջոցով: - ԵՄ-ի և Արևելյան գործընկեր երկրների երիտասարդների միջև ամրապնդված երկխոսություն՝ երիտասարդ եվրոպական դեսպանների հզոր ցանցի և նրանց կազմակերպած քաղաքացիական ներգրավման գործողությունների միջոցով: - Հաղորդակցման ամրապնդված կարողություններ՝ թվային հաղորդակցության ենթակառուցվածքի և ռազմավարական հաղորդակցության մոտեցման մասով: - Համապատասխան միջազգային կառույցների և նախագծերի հետ հաստատված արդյունավետ կապեր և գործընկերություններ` Արևելյան հարևանության տարածքում ԵՄ-ի հաղորդակցման համար: - Լրատվական և ոչ լրատվական գործընկերների զարգացած ցանց՝ ԵՄ-ի վերաբերյալ տեղեկատվության և ուղերձների տարածմանը նպաստելու նպատակով: - Արևելյան գործընկեր երկրներում ԵՄ-ի վերաբերյալ հասարակական կարծիքի բարելավում՝ պարբերաբար անցկացվող քանակական և որակական ուսումնասիրությունների միջոցով:
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։