EU NEIGHBOURS EAST-ը և FOTOFESTIWAL-ը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում գործող պրոֆեսիոնալ լուսանկարիչներին հրավիրել էին մասնակցելու ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան կապեր» խորագրով լուսանկարչական մրցույթին, որն անցկացվել է 2022 թվականի նոյեմբերից 2023 թվականի հունվար ամիսների ընթացքում։
Հինգ հոգուց բաղկացած միջազգային բարձրակարգ ժյուրիի կազմն ընդհանուր առմամբ ավելի քան 400 հայտերից ի վերջո կազմել է կարճ ցուցակ՝ յուրաքանչյուր երկրից ընդգրկելով երեքական լուսանկարիչների: Վեց հաղթողների անունները հայտարարվեցին մարտի վերջին Թբիլիսիում (Վրաստան) կայացած հանդիսավոր արարողության ժամանակ։ Նրանցից յուրաքանչյուրը ստացավ 1000 եվրո դրամական մրցանակ։ Իջեք ներքև՝ ծանոթանալու եզրափակիչ անցած լուսանկարիչների և հաղթողների, ինչպես նաև նրանց ներկայացրած նախագծերի հետ: Նախագծերի էջերը հասանելի են միայն անգլերեն լեզվով:
ՀԱՅԱՍՏԱՆ
Մանե Հովհաննիսյան
Հրանտ Խաչատրյան
Նազիկ Արմենակյան - ՀԱՂԹՈՂ
ԱԴՐԲԵՋԱՆ
Օրխան Ազիմով - ՀԱՂԹՈՂ
Իլքին Յագուբով
ԲԵԼԱՌՈՒՍ
Տատյանա Տկաչովա
Վերոնիկա Մալյաուկա
Պաշա Կրիչկո - ՀԱՂԹՈՂ
ՎՐԱՍՏԱՆ
Նաթելա Գրիգալաշվիլի - ՀԱՂԹՈՂ
Տակո Ռոբակիձե
Եկատերինա Կոլեսնիկովա
ՄՈԼԴՈՎԱ
ՈՒԿՐԱԻՆԱ
Ինչո՞ւ «Ընտանեկան կապեր»
Սույն մրցույթը ողջունում էր «ընտանեկան կապեր» թեմայի գեղարվեստական, սոցիալական և, առաջին հերթին, անձնական մեկնաբանությունները լուսանկարների (ֆոտոշարքի) միջոցով: Ինչպե՞ս է մեր ընտանիքը կամրջում մեզ մեր արմատների, մշակույթի, ավանդույթների, հայացքների և ապագայի հետ: Ո՞ր կապերն են ընկած ընտանիքի հիմքում և միավորում մեզ: Ինչպե՞ս են այդ կապերը հարմարվում հարափոփոխ աշխարհին, տեխնոլոգիաներին, կոնֆլիկտներին, սիրուն և կորստին:
«Ընտանեկան կապերի» կարևորությունն ու փխրունությունը վերջին երեք տարիներին մենք զգացել ենք առավել, քան երբևէ: ՔՈՎԻԴ-ով պայմանավորված սոցիալական հեռավորության պահպանումը տառապանքների ու մեկուսացման, ինչպես նաև բազմաթիվ սոցիալական կապերի փոխակերպման ու մյուսների ամրապնդման պատճառ դարձավ: Անցյալ տարի ամբողջ աշխարհն ականատես եղավ, թե ինչպես կարող է պատերազմը մի ակնթարթում ընտանիքներ կազմաքանդել։ Միևնույն ժամանակ բազմաթիվ ընտանիքներ իրենց հյուրընկալ դռները բացեցին փախստականների առջև:
Ժյուրի
Ժյուրի
Ժյուրին քվեարկել է www.picter.com հարթակի միջոցով ներկայացված աշխատանքների օգտին: Փետրվարին ժյուրիի կազմն ունեցել է առցանց հանդիպում՝ վերջնական որոշումներ կայացնելու նպատակով:
Լարս Բյորինգ
«Լրագրության եվրոպական կենտրոն» հիմնադրամի (EJC) տնօրեն և տեսողական հաղորդակցության և պատմասացության Triggertale.com-ի հարթակի հիմնադիր։
Էմմա Բոուքեթ
Financial Times Weekend Magazine-ի լուսանկարչության բաժնի տնօրեն և ոսպնյակահեն արվեստի ու ժամանակակից տեսողական մշակույթի ուղղությամբ մասնագիտացած համադրող:
Արիաննա Ռինալդո
Ազատ լուսանկարիչ։ Նախկինում եղել է «Cortona On The Move» վիզուալ պատումների միջազգային փառատոնի գեղարվեստական ղեկավարը։
Կարոլինա Գեմբարա
Լուսանկարիչ և հետազոտող։ Նրա գործունեությունը պտտվում է այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են տունը, պատկանելությունը, միգրացիան, հողերի և ինքնության փոփոխությունը:
Միլիցա Սարաչեւիչ
Եվրոպական հանձնաժողովի մամուլի և ռազմավարական հաղորդակցության հարցերով պատասխանատու։
Կազմակերպիչների մասին
Սույն մրցույթը կազմակերպվում է EU NEIGHBOURS EAST ծրագրի կողմից՝ Fotofestiwal-ի հետ համատեղ: EU NEIGHBOURS EAST-ը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային հաղորդակցության ծրագիր է, որը նպաստում է Եվրոպական միության, վերջինիս քաղաքականության, ինչպես նաև Արևելյան հարևանության երկրներում նրա կողմից իրականցվող աջակցության ծրագրերի մասին իրազեկության բարձրացմանը։ Ծրագիրը լրացնում է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը: Fotofestiwal-ը հիմնադրվել է 2001 թվականին որպես լուսանկարչությամբ զբաղվող արհեստավարժ մասնագետների կոլեկտիվ, որից հետո այն վերածվել է Եվրոպայի ամենաարդիական լուսանկարչական փառատոններից մեկի: Ավելի քան 20 տարվա ընթացքում այն հարուստ փորձ է զարգացրել մրցույթների անցկացման և արդյունքների ցուցադրման ոլորտում: