CyberEast - Արևելյան գործընկերության տարածքում կիբեռհանցագործությունների դեմ գործողություն կիբեռդիմացկունության ապահովման նպատակով

Նկարագրություն
Եվրոպական միության / Եվրախորհրդի համատեղ ծրագրի նպատակն է ապահովել օրենսդրական և ռազմավարական այնպիսի դաշտ, որը համապատասխանում է Կիբեռհանցագործությունների մասին Բուդապեշտի կոնվենցիային և հարակից գործիքակազմին՝ ամրապնդելով դատական և իրավապահ մարմինների կարողությունները և միջգերատեսչական համագործակցությունը, ինչպես նաև բարձրացնելով միջազգային համագործակցության արդյունավետությունն ու վստահությունը քրեական արդարադատության, կիբեռհանցագործության և էլեկտրոնային ապացույցների, այդ թվում՝ ծառայություններ մատուցողների և իրավապահ մարմինների միջև:
Հատուկ նպատակներ
Ծրագրի նպատակն է բարձրացնել և զարգացնել Արևելյան գործընկերության երկրների կիբեռդիմացկունությունը և քրեական արդարադատության կարողությունները՝ կիբեռսպառնալիքների մարտահրավերներին առավել արդյունավետ դիմակայելու և ընդհանուր առմամբ վերջիններիս անվտանգությունը բարելավելու նպատակով:
Ակնկալվող արդյունքներ
Ծրագրի գործողությունները հիմնված են հետևյալ արդյունքների հասնելու համար ԱլԳ գործընկեր երկրներին աջակցություն տրամադրելու շուրջ.
- ազգային օրենքներում Բուդապեշտի կոնվենցիայի կիրառման մակարդակը՝ նյութական իրավունքի և դատավարական իրավասությունների տեսանկյունից,
- կիբեռհանցագործությունների վերանայված և ընդունված ռազմավարություններ և գործողությունների ծրագրեր,
- Ավելի ուժեղ և գործառնական մասնագիտացված կիբեռհանցագործությունների ստորաբաժանումներ.
- բարելավված միջգերատեսչական համագործակցություն և տեղեկատվության փոխանակում,
- կիբեռհանցագործության հարցում քաղաքացիական մասնակցության, վերահսկողության և գործողությունների տեսանելիության բարելավում,
- կիբեռհանցագործության և էլեկտրոնային ապացույցների հարցում միջազգային համագործակցության բարելավվում,
- պետական-մասնավոր համագործակցության առկայություն իրավապահ մարմինների և մասնավոր հատվածի միջև։
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
CyberEast Closing Conference_14 December 2023
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը կապ է ապահովում, Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Թվայնացում (լայնաշերտ կապ, շարժական կապ, էլեկտրոնային կառավարում, թվային նորարարություններ, կիբեր ոլորտ), Անվտանգություն և հակամարտություններին արձագանքում
Թեմա:
Թվայնացում, Անվտանգություն
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
20.06.2019
Ավարտի ամսաթիվ:
31.12.2023
Սոցիալական ցանցեր:
https://www.linkedin.com/company/cproc

ԵՄ ծրագրի համարը:
405-997

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,