Հաշվետու, արդյունավետ և գենդերազգայուն ինստիտուցիոնալ կառուցակարգեր ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում և փրկարար ծառայությունում (AEGIS)
Նկարագրություն
Նախագիծը մշակվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), ՀՀ ոստիկանության և այլ պետական կառույցների հետ սերտ համագործակցությամբ։
Նախագծի ձևավորումն իրականացվել է՝ հիմնվելով ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ԵԱՀԿ-ի, ԱՄՆ/ ԹՊԻՀ–ի և այլ հիմնական գործընկերների կողմից իրականացված վերջին հետազոտությունների և վերլուծությունների վրա։
Նախագիծը համահունչ է Հայաստանի ազգային առաջնահերթություններին, այդ թվում՝ ՀՀ կառավարության 2021–2026 թվականների ծրագրին, ՆԳՆ և Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությանը և 2024–2026 թվականների գործողությունների ծրագրին, ինչպես նաև Աղետների ռիսկի կառավարման 2023–2030 թվականների ռազմավարությանը։
Նախագծի իրականացվելու է ՄԱԶԾ-ի և ԵԱՀԿ-ի կողմից՝ ՄԱԶԾ-ի ընդհանուր համակարգմամբ։
Նախագծի նպատակն է աջակցել ՆԳՆ-ի և ոստիկանության ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների ամրապնդմանը՝ նպատակ ունենալով խթանել արդյունավետ և հաշվետու ինստիտուցիոնալ կառուցվածքի ձևավորումը, քաղաքացուն ուղղված ծառայությունների մատուցումը Ոստիկանության կողմից, ինչպես նաև նրանց հիմնական գործառույթների կատարման արդյունավետության բարելավումը։
Հատուկ նպատակներ
Նախագծի ընդհանուր նպատակն (ազդեցությունը) է նպաստել ավելի արդյունավետ և հաշվետու կառավարման համակարգերի և ինստիտուտների ձևավորմանը, որոնք ապահովում են մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենքի գերակայությունը, ինչպես նաև արդյունավետ և մարդակենտրոն հանրային ծառայությունների մատուցումը բոլորի համար։
Նախագծի վերջնարդյունքն է ապահովել եվրոպական և միջազգային չափանիշներին, ինչպես նաև ԵՄ լավագույն փորձին համապատասխան, արդյունավետ և հաշվետու կառուցակարգեր ոստիկանության և փրկարար ծառայություններում։
Ակնկալվող արդյունքներ
Ա1. Քրեական վարույթի արդյունավետ իրականացման համար ոստիկանության կարողությունների ամրապնդում։
Ա2. Համայնքային ոստիկանության բարեփոխումների իրականացման համար ՆԳՆ ոստիկանության կարողությունների ամրապնդում։
Ա3. Գենդերազգայուն և խտրականությունից զերծ ոստիկանության կարողությունների ամրապնդում։
Ա4. ՆԳՆ-ում ներքին վերահսկողության իրականացման և կայուն ոստիկանական անձնակազմի ձևավորման համար կարողությունների ամրապնդում։
Ա5. Փրկարար ծառայությունում կրթական և ընդունելության համակարգերի կատարելագործում։
Ա6․ Առաջին արձագանքողների կարողությունների ամրապնդում և վերջիններիս դերի վերաբերյալ իրազեկության բարձրացում։
Ա7․ Քաղաքացիական պաշտպանության ոլորտում միջգերատեսչական համակարգման ամրապնդում։
Ա8․ Հիմնական գործառույթների արդյունավետ իրագործման համար Փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավում։
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան