ԵՄ-ն բիզնեսի համար. Ֆինանսական հատվածի ինստիտուցիոնալ զարգացում և ճգնաժամային արձագանք

Նկարագրություն
«ԵՄ-ն բիզնեսի համար. Ֆինանսական հատվածի ինստիտուցիոնալ զարգացում և ճգնաժամային արձագանք» ծրագիրը նպատակ ունի վերականգնել վարկերի հասանելիությունը Արևելյան հարևանության տարածաշրջանի միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար՝ աջակցություն ցուցաբերելով հատկապես ֆինանսական ճգնաժամից տուժած ֆինանսական հաստատություններին: Բացառիկ իրավիճակին ի պատասխան նախաձեռնված ծրագրի նպատակն է կանխել տարածաշրջանում բանկերի սնանկացման և իրական տնտեսության հանկարծակի նվազման ռիսկերը:
Հատուկ նպատակներ
- Օժանդակություն այն բանկերին, որոնք տուժել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամից և որոնցում ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարել ճգնաժամային արձագանքի շրջանակներում.
- Բարձրացնել ոլորտի արդյունավետությունը և թափանցիկությունը, ինչը ձեռնարկությունների, մասնավորապես ՄՓՄՁ-ների ֆինանսավորման ավելի լավ հնարավորություններ կստեղծի.
- Աջակցել կամ ստեղծել հաջողակ և առողջ հաստատություններ, որոնք ֆինանսավորում են իրական տնտեսությունը, գործում են շուկայական սկզբունքներով և հետևողական են ողջամիտ բիզնեսվարմանը:
Ակնկալվող արդյունքներ
- Տարածաշրջանային հաստատությունների ստեղծում և հասցեական ճգնաժամային արձագանք (ձեռնարկությունների կողմից իրականացվող) խոշոր նախագծերի համար, բացառությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի.
- Ուկրաինական ֆինանսական հաստատությունների համար ինստիտուցիոնալ զարգացման և ճգնաժամային արձագանքի կառուցակարգի առկայություն.
- Ռուսական բանկերին վարկերի տրամադրման և կորպորատիվ վերականգնման վերաբերյալ աջակցության և ուսուցման տրամադրում.
- Հասցեական ճգնաժամային արձագանքի տարածաշրջանային շրջանակի առկայություն. առևտրի ֆինանսավորման բանկային խորհրդատվական ծառայությունների տրամադրում, աջակցություն փորձի փոխանցմանն ու ինստիտուցիոնալ նոու-հաուի կուտակմանը և առևտրի ֆինանսավորման բանկային հմտությունների զարգացմանը:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը ստեղծում է, Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Տնտեսություն և առևտուր, Զբաղվածություն և ձեռներեցություն
Թեմա:
Բիզնես
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
21.04.2009
Ավարտի ամսաթիվ:
31.12.2020

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,