ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության - Փուլ 2-րդ
Նկարագրություն
«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլը նպատակ ունի նվազեցնել կանանց և տղամարդկանց միջև գենդերային խտրական վերաբերմունքներն ու գործելակերպերը ինստիտուցիոնալ և համայնքային ոլորտներում, ներառյալ չվճարվող տնային և խնամքի աշխատանքը, շարունակելով և ընդլայնելով ծրագրի առաջին փուլի ընթացքում իրականացված հաջող նախաձեռնություններն ու միջամտությունները (https://euneighbourseast.eu/projects/eu-project-page/?id=1324)։ Սա ներառում է, սակայն չի սահմանափակվում, սոցիալական նորմերի փոփոխության վերաբերյալ ապացույցների և գիտելիքի ձևավորմամբ, նորարարական հաղորդակցման և շահերի պաշտպանության արշավների իրականացմամբ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից իրականացված հաջող միջամտությունների համար ենթադրամաշնորհների շարունակմամբ։ Ծրագիրը կստեղծի նոր և կընդլայնի արդեն գործող Հայրերի դպրոցները, կզարգացնի միջնորդների և գենդերային պաշտպանների կարողությունները, կնպաստի խնամքի և տնային պարտականությունների հավասար բաշխմանը՝ խթանելով ընտանիքահեն քաղաքականությունների ներառումը ազգային օրենսդրության մեջ և դրանց տարածումը ոչ պետական դերակատարների շրջանում, և այլն։ Ծրագիրն իրականացվում է համատեղ՝ ՄԱԿ-ի Կանանց կազմակերպության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Արևելյան գործընկերության վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում։ Ընդհանուր առմամբ, ծրագիրը ստեղծում է եզակի հնարավորություն ազդելու գենդերային հավասարության վերաբերյալ սոցիալական դիսկուրսի, ընկալումների և գործելակերպերի վրա։
Հատուկ նպատակներ
Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց և տղամարդկանց միջև գենդերային խտրական վերաբերմունքներն ու գործելակերպերը ինստիտուցիոնալ և համայնքային ոլորտներում, ներառյալ չվճարվող տնային և խնամքի աշխատանքը:
Ակնկալվող արդյունքներ
1. Ինստիտուտների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և այլ հիմնական շահագրգիռ կողմերի կարողությունների և գործիքների բարելավում՝ գենդերային անհավասարություններին, խտրական կարծրատիպերին և դերերին արձագանքելու նպատակով։ 2. Թիրախային խմբերի շրջանում կանանց իրավունքների և գենդերային խտրական սոցիալական նորմերի վերաբերյալ գիտելիքի և իրազեկվածության բարձրացում։ 3. Հանրային և մասնավոր աջակցության միջոցների բարելավում՝ ներգրավված հայրության գործելակերպերի և ընտանիքահեն քաղաքականությունների խթանման նպատակով։
Այս կայքը կառավարվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան հարեւանության երկրների համար տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («EU NEIGHBOURS east») կողմից։ Ծրագիրը լրացնում եւ աջակցում է Արեւելյան գործընկերության երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանը եւ գործում է Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման եւ Արեւելյան հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության (DG ENEST) ու Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության ղեկավարության ներքո: EU NEIGHBOURS east-ն իրականացվում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումի կողմից։