Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և Հարավ-Հարավ նախաձեռնություններին

Նկարագրություն
Լայնածավալ և բազմակողմ գլոբալ ծրագիր՝ ուղղված տղա երեխայի նախապատվության և պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության կանխարգելմանը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, Նորվեգիայի Զարգացման Համագործակցության Գործակալության (SIDA) և ՄԱԿ-ի Բնակչության Հիմնադրամի (UNFPA) աջակցությամբ։ Հարավային Կովկասի տարածաշրջանում ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ՝ համագործակցելով կառավարությունների, ակադեմիական և հետազոտական հաստատությունների, ծառայություններ մատուցողների, քաղաքացիական հասարակության և համայնքների հետ: Ծրագրային միջամտությունները ուղղված են սեռով պայմանավորված ընտրության պատճառների և հետևանքների մասին ընդհանուր գիտելիքների ընդլայնմանը՝ անդրադառնալով սոցիալական նորմերին, որոնք խտրական վերաբերմունք են ձևավորում կանանց նկատմամբ և ավելի ցածր արժեք վերագրում աղջիկ երեխաներին։
Հատուկ նպատակներ
Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության վերացմանը` արդյունքների վրա հիմնված քաղաքականության, ռազմավարության մշակման, իրականացման և հաշվետվողականության միջոցով:
Հատուկ նպատակներն են՝
1. Բարելավել սեռերի հարաբերակցությունը ծնունդների ժամանակ՝ ընտրված երկրներում:
2. Բարելավել վարքագծի սոցիալական և մշակութային օրինաչափությունները, որոնք հիմնված են աղջիկների արժեվորման վրա:
3. Ամրապնդել բազմաշահառուների և բազմաոլորտային ազգային և տարածաշրջանային կարողությունները սեռի ընտրությանն ուղղված քաղաքականության և ծրագրերի քարոզչության, մշակման, իրականացման, մոնիտորինգի և գնահատման համար:
Ակնկալվող արդյունքներ
1. Համակարգման և վերահսկողության ուժեղացված կառավարում:
2. Ուսումնասիրված համատեքստային իրողություններ, որոնք ընկած են սեռի ընտրության հիմքում և դրա փոխկապակցվածությունը այլ վնասակար գործելակերպերի հետ:
3. Մշակված և կիրառվող փոփոխություններին հետևելու և միջամտությունների ազդեցության ցուցանիշները:
4. Բարելավված սոցիալական և մշակութային վարքագծի ձևեր, որոնք հիմնված են աղջիկ երեխայի արժևորման գաղափարի վրա:
5. Ամրապնդվում են բազմաշահառուների և բազմաոլորտային ազգային և տարածաշրջանային կարողությունները սեռի ընտրությանն ուղղված քաղաքականության և ծրագրերի քարոզչության, մշակման, իրականացման, մոնիտորինգի և գնահատման համար:
Նախագծի քարտեզ
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը հզորացնում է, Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Ներառականություն, Օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ
Թեմա:
Մարդու իրավունքներ, Կանայք
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
09.09.2020
Ավարտի ամսաթիվ:
08.09.2022
Կայքէջ:
www.unfpa.am

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,