Էկո-ճամբար Հայաստանի և Վրաստանի երիտասարդների համար. դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 21-ը
13 Սեպտեմբերի, 2022

Էկո-ճամբար Հայաստանի և Վրաստանի երիտասարդների համար. դիմումներն ընդունվում են մինչև սեպտեմբերի 21-ը


«EU4Youth» նախաձեռնությունն իր «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում» (SEED) ծրագրի շրջանակներում մեկնարկել է առաջին տարածաշրջանային էկո-ճամբարը Վրաստանի և Հայաստանի երիտասարդների համար:

Գործողության նպատակն է ամրապնդել Վրաստանի և Հայաստանի երիտասարդների միջև համագործակցությունը, խթանել ապագա գործընկերությունները, բարձրացնել երիտասարդության իրազեկությունը կլիմայի փոփոխության, բնապահպանական խնդիրների և շրջանաձև լուծումների վերաբերյալ, ինչպես նաև խրախուսել սոցիալական ձեռներեցությունը՝ երկու երկրներում կանաչ աճի խթանման համար:

CENN-ը հրավիրում է կլիմայի փոփոխությամբ, շրջակա միջավայրի պահպանությամբ և սոցիալական ձեռներեցությամբ հետաքրքրված 14-29 տարեկան երիտասարդ առաջնորդներին Հայաստանի Լոռու, Շիրակի ու Տավուշի մարզերից և Վրաստանի Գորիի, Նինոծմինդայի ու Ախմետայի շրջաններից՝ մասնակցելու ճամբարի երեք հերթափոխերից մեկին։

Ճամբարը կանցկացվի Վրաստանում՝ «Բուլաչաուրի» կանաչ կենտրոնում 2022 թվականի հոկտեմբերի 13-ից 23-ը, 2022 թվականի նոյեմբերի 1-ից 10-ը և 2022 թվականի դեկտեմբերի 1-ից 10-ը:

Բոլոր դասերը և միջոցառումները կանցկացվեն անգլերեն լեզվով, ուստի թեկնածուները պետք է լավ տիրապետեն անգլերենին (առնվազն B1 մակարդակ):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 21-ը:

Տարածաշրջանային երիտասարդական էկո-ճամբարը կազմակերպվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Youth SEED» ծրագրի կողմից, որն իրականացվում է Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցի (CENN) կողմից՝ «Կանաչ արահետ» ՀԿ-ի (Հայաստան) և Կախեթի տարածքային զարգացման հիմնադրամի (KRDF) հետ համագործակցությամբ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Դիմել

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

21 Սեպտեմբերի, 2022


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,