«EU4Digital» ծրագիր

Նկարագրություն
«EU4Digital» նախաձեռնությունը նպատակ ունի Եվրոպական միության միասնական թվային շուկան ընդլայնել դեպի Արևելյան գործընկերության երկրներ` զարգացնելով թվային տնտեսության և հասարակության ներուժը` տնտեսական աճի ապահովման, ավելի շատ աշխատատեղերի ստեղծման, մարդկանց կյանքի որակի բարելավման և գործարարությանն աջակցելու նպատակով: Նախաձեռնության միջոցով ԵՄ-ն աջակցում է ռոումինգի սակագների իջեցմանը, գերարագ լայնաշերտ կապի զարգացմանը՝ տնտեսական խթանման և էլեկտրոնային ծառայությունների ընդլայնման նպատակով, համակարգված կիբերանվտանգությանն ու հասարակությունում թվային կառուցակարգերի ներդաշնակեցմանը՝ լոգիստիկայից մինչև առողջապահություն, հմտությունների բարելավմանը և թվային ոլորտում աշխատատեղերի ստեղծմանը:
Հատուկ նպատակներ
Ծրագրի ընդհանուր նպատակն է վերացնել համաեվրոպական առցանց ծառայությունների համար առկա խոչընդոտներն ու պատնեշները քաղաքացիների, պետական կառավարման մարմինների և բիզնեսների համար, այդ թվում՝ ԱլԳ գործընկեր երկրների շրջանում ու Եվրամիության հետ թվային միջավայրերի ներդաշնակեցման միջոցով:
Ակնկալվող արդյունքներ
Ծրագիրն իր աջակցությունը կենտրոնացնում է վեց առանցքային քաղաքական ուղղություններով.
Հեռահաղորդակցության կարգավորումներ.
Ծրագիրն աջակցում է մինչև 2020 թվականը ԱլԳ երկրներում ընդհանուր ռոումինգի տարածություն ունենալու, ազգային կարգավորող մարմինների անկախության ամրապնդման և հաճախությունների բաշխման համար համակարգված ռազմավարությունների մշակման ջանքերին:
Վստահություն և անվտանգություն.
«EU4Digital»-ն հույժ կարևոր ենթակառուցվածքների կայունության ապահովման նպատակով Արևելյան գործընկերության տարածաշրջանում աջակցում է թվային տնտեսությունում վստահության ծառայություններիզարգացմանն ու կիբեռանվտանգությանը, որոնք անկյունաքարային նշանակություն ունեն փոխգործունակ միջսահմանային էլեկտրոնային ծառայությունների համար:
Էլեկտրոնային առևտուր.
Ծրագիրն աջակցում է Արևելյան գործընկեր երկրների շրջանում, ինչպես նաև ԵՄ-ի հետ վերջիններիս առևտրի դյուրացմանն ու ներդաշնակեցմանը՝ խթանելով էլեկտրոնային կոմերցիայի, մաքսային էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային լոգիստիկայի ընդհանուր կառուցակարգերին, ինչպես նաև՝ աշխատելով թվային տրանսպորտային միջանցքների ուղղությամբ:
ՏՎՏ նորարարություն.
«EU4Digital»-ն աջակցում է Արևելյան գործընկերության տարածաշրջանի ՏՀՏ հետազոտությունների, ստարտափների և նորարարական էկոհամակարգերի զարգացմանն ուղղված բարեփոխումներին ու գործողություններին՝ հիմնվելով ԵՄ փորձի և լավագույն փորձառությունների վրա:
Էլեկտրոնային առողջապահություն.
Ծրագիրն աջակցում է էլեկտրոնային առողջապահության ներդաշնակեցված ազգային կառուցակարգերիմշակմանն ինչպես ԱլԳ գործընկեր երկրների շրջանում, այնպես էլ՝ ԵՄ-ի հետ:
Էլեկտրոնային հմտություններ.
«EU4Digital»-ն աջակցում է Արևելյան գործընկերության երկրներում թվային հմտությունների ռազմավարությունների իրականացմանը՝ գործելով ի նպաստ թվային աշխատատեղերի ազգային կոալիցիաների և փոքր ձեռնարկությունների համար իրավասությունների շրջանակի ստեղծման:
Նախագծի փաստաթղթերը
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը ստեղծում է, Գործընկերություն, որը ստեղծում է, Գործընկերություն, որը կապ է ապահովում
Ենթաոլորտ:
Տնտեսություն և առևտուր, Զբաղվածություն և ձեռներեցություն, Թվայնացում (լայնաշերտ կապ, շարժական կապ, էլեկտրոնային կառավարում, թվային նորարարություններ, կիբեր ոլորտ)
Թեմա:
Թվայնացում, Բիզնես, Զբաղվածություն
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2019
Ավարտի ամսաթիվ:
31.03.2022
ԵՄ ծրագրի համարը:
396-727

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,