Անդրսահմանային համագործակցություն

Նկարագրություն
Անդրսահմանային համագործակցությունը (ԱՍՀ) Եվրոպական հարևանության գործիքի (ԵՀԳ) մի մասն է, որի հիմնական նպատակն է աջակցել ԵՄ անդամ պետությունների և նրանց հարևան երկրների միջև «համատեղ բարգավաճման և բարիդրացիության տարածության» ձևավորմանը:

Եթե ԵՀԳ-ն, ընդհանուր առմամբ, ուղղված է հարևան երկրների հետ արտաքին հարաբերություններին, ապա ԱՍՀ-ն կենտրոնանում է ԵՄ արտաքին սահմանների երկայնքով տեղական և տարածաշրջանային մակարդակներում հավասար համագործակցության վրա:

2014-2020 թթ. ֆինանսական ժամանակահատվածում ԵՀԳ ԱՍԳ 16 ծրագիր է իրականացվել ԵՄ արտաքին սահմանների երկայնքով: Դրանց շրջանակում շարունակվել են ԵՀՔԳ ԱՍՀ-ի կողմից նախորդ՝ 2007-2013 թթ. ֆինանսավորման ժամանակահատվածում կատարված աշխատանքները: Նշված ծրագրերը ծավալվել են հյուսիսից հարավ ու ներառել ԵՄ անդամ 18 և հարևան գործընկեր 16 երկրներ, ինչպես նաև Նորվեգիան, Թուրքիան և Ռուսաստանը:

ԱՍՀ 16 ծրագրերի կառավարումը վստահվել է ԵՄ անդամ պետություններին, ընդ որում՝ վերջիններս ու հարևան գործընկեր երկրները դրանց մասնակցել են հավասար հիմունքներով: Նրանք համատեղ որոշումներ են կայացրել, թե ինչպես իրականացնել նշված առաջնահերթությունների շրջանակում և կոնկրետ ֆինանսավորվելիք ծրագրերի ուղղությամբ ծախսերը: Եվրոպական հանձնաժողովի և, մասնավորապես, DG NEAR-ի դերը եղել է ծրագրի իրականացման մոնիտորինգը: ԱՍՀ-ն իրական գործընկերության ծրագիր է, որի համար մասնակից երկրները ստանձնել են լիարժեք պատասխանատվություն:

ԱՍՀ ծրագրերի հիմնական շահառուներն են ինչպես ԵՄ անդամ պետությունների, այնպես էլ հարևան գործընկեր երկրների տեղական և տարածքային վարչակազմերը, ՀԿ-ները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ կանանց խմբերից մինչև առևտրի պալատներ: Նրանք մշակել և ներկայացրել են իրենց ծրագրային առաջարկները՝ «ներքևից վերև» մոտեցմամբ:
Հատուկ նպատակներ
Յուրաքանչյուր ծրագրի մասնակից երկրները սահմանում են իրենց հատուկ առաջնահերթությունները՝ արտացոլելով այն ընդհանուր մարտահրավերները, որոնց հետ իրենք գործ ունեն իրենց համապատասխան տարածաշրջաններում: Նշված բոլոր առաջնահերթությունները տեղավորվում են 3 հիմնական ռազմավարական նպատակների մեջ, որոնք են՝
• Նպաստել տնտեսական և սոցիալական զարգացմանը.
• Արձագանքել շրջակա միջավայրի, հանրային առողջության, անվտանգության և պաշտպանության ընդհանուր մարտահրավերներին.
• Նպաստել մարդկանց, ապրանքների և կապիտալի շարժունակության ապահովման ավելի լավ պայմաններին և եղանակներին: Առաջադրված նպատակների հասնելու համար, ըստ հնարավորության, աջակցություն ցուցաբերել սահմանամերձ շրջաններում մարդկանց միջև շփումներին ուղղված տեղական գործողություններին:
Ակնկալվող արդյունքներ
Ամրապնդել ԵՄ անդամ պետությունների և գործընկեր երկրների միջև համագործակցությունը ԵՄ արտաքին սահմանների երկայնքով:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Անդրսահմանային համագործակցություն և սահմանային կառավարում
Թեմա:
Անդրսահմանային համագործակցություն, Բիզնես, Շրջակա միջավայր, Երիտասարդություն, Քաղաքացիական հասարակություն, Մշակույթ
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2014
Ավարտի ամսաթիվ:
31.12.2020

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,