Արևելյան գործընկերության եվրոպական դպրոց Վրաստանում

Նկարագրություն
The vision for a European School for the Eastern Partnership is to offer quality education to pupils from partner countries, increasing opportunities, fostering co-operation and fundamental values, and promoting a better understanding of the EU. In this first pilot phase, the project establishes a partnership with an existing school in Tbilisi, offering scholarships to students from the six Eastern partner countries for an IB Diploma Programme with a focus on European Studies
Հատուկ նպատակներ
Ծրագրի ընդհանուր նպատակը բարձրակարգ միջազգային կրթության խթանումն է Արևելյան հարևանության տարածաշրջանում:

Ծրագրի հատուկ նպատակը եվրոպական ուսումնասիրությունների ուղղվածությամբ միջազգային բակալավրի (ՄԲ) դիպլոմի համար արժանիքների վրա հիմնված կրթաթոշակային ծրագրի գործարկումն է՝ Թբիլիսիում (Վրաստան) տեղակայված ՄԲ գործընկեր դպրոցի միջոցով, որի դռները բաց են ԵՄ արևելյան հարևան բոլոր վեց երկրների աշակերտների համար։
Ակնկալվող արդյունքներ
Այս առաջին փորձնական փուլի հիմնական գործողություններն են.
• Թբիլիսիում գործող միջազգային դպրոցի (Նոր դպրոց, Վրաստան) հետ գործընկերության հաստատում՝ Վրաստանի կառավարության հավանությամբ․
• Միջազգային բակալավրիատի ուսումնական ծրագրի հարմարեցում` եվրոպական ուսումնասիրությունների հատուկ տարրեր ներառելու համար: Հարմարեցումը կիրականացվի ՄԲ խորհրդի ղեկավարությամբ և Եվրոպական դպրոցների գլխավոր քարտուղարի աջակցությամբ․
• Ուսումնական ամբողջ շրջափուլի համար կրթաթոշակային սխեմայի մշակում և կառավարում՝ տարեկան մինչև 30 նոր ուսանողների համար․
• Ուսուցիչների վերապատրաստում՝ մասնագիտացված ուսումնական ծրագրի մատուցման նախապատրաստումն ապահովելու համար․
• Աշակետների համար վիզային աջակցության, շարժունակության և անվտանգության ապահովում․
• Ծրագրի երկրորդ փուլի իրագործելիության ուսումնասիրություն, որով նախատեսվում է գործողությունները տեղափոխել ամբողջությամբ Եվրոպական դպրոցների վրա հիմնված ուսուցման ծրագրով նորակառույց դպրոց:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Երիտասարդական մասնակցություն և առաջնորդություն
Թեմա:
Կրթություն, Երիտասարդություն
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
13.11.2017
Ավարտի ամսաթիվ:
30.09.2024
Սոցիալական ցանցեր:

ԵՄ ծրագրի համարը:
2018/395-929

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,