Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում

Նկարագրություն
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի իշխանություններին դատական համակարգի բարեփոխումների հետագա արդյունավետ իրականացման հարցում՝ ամրապնդելով վերջինիս անկախությունը, հաշվետվողականությունը եւ պրոֆեսիոնալիզմը։ Այն նաև նպատակ ունի աջակցել Հայաստանի իշխանություններին ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ կիրառումը մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի` «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի երրորդ փուլի շրջանակներում, որը տևելու է 2023 թվականից մինչև 2027 թվականը: Այն հիմնված է արդարադատության ամրապնդման ոլորտում «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի նախորդ փուլերի արդյունքների վրա (I փուլ՝ 2015-2018 թթ. և II փուլ՝ 2019-2023 թթ.):
Հատուկ նպատակներ
Ընդհանուր նպատակ ունենալով ապահովել, որ Հայաստանում քաղաքացիները օգտվեն եվրոպական չափանիշներին համապատասխան իրենց իրավունքներից և հաշվետու և պրոֆեսիոնալ դատաիրավական համակարգից, ծրագրի հիմնական նպատակներն են՝

• խթանել դատական համակարգի բարեփոխումների արդյունավետ իրականացումը՝ ամրապնդելով վերջինիս անկախությունը, հաշվետվողականությունը եւ պրոֆեսիոնալիզմը,
• ապահովել քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ կիրառումը մարդու իրավունքների եվրոպական չափանիշներին համապատասխան։

Ակնկալվող արդյունքներ
1. Ազգային իշխանությունների անհրաժեշտ կարողությունների և գործիքների ամրապնդում՝ 2022-2026 թվականների դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունն իրականացնելու համար՝ համապատասխան եվրոպական չափանիշներին և լավագույն փորձին,
2. Ազգային իշխանությունների կողմից դատական անկախության, անկողմնակալության և հաշվետվողականության իրավական դաշտի և քաղաքականության համապատասխանեցում Եվրոպայի խորհրդի չափանիշներին,
3. Դատական ինքնակառավարման մարմինների և դատարանների կարողությունների ընդլայնում՝ պրոֆեսիոնալ, թափանցիկ և հաշվետու աշխատանքի համար,
4. Քրեական արդարադատության շահագրգիռ կողմերի կարողությունների ամրապնդում՝ ապահովելու քրեական արդարադատության նոր օրենսդրության արդյունավետ կիրառումը՝ համաձայնեցված քաղաքականության, ինստիտուցիոնալ և իրավական շրջանակների և իրականացման պրակտիկայի միջոցով:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն :
Ենթաոլորտ:
Թեմա:
Մարդու իրավունքներ, Արդարադատություն
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.03.2023
Ավարտի ամսաթիվ:
28.02.2026
ԵՄ ծրագրի համարը:
441-959

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,