Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում

Նկարագրություն
Ծրագրի նպատակն է աջակցել իրավունքիգերակայության, անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և սահմանադրական բարեփոխումների ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության (ՀՀ կառավարություն)` ներառական, հաշվետու և արդյունավետ ծառայությունների մատուցմանն ուղղված ջանքերին: Այս հանձնառությունը կնպաստի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) դրույթների, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ընդունված ճանապարհային քարտեզի իրականացմանը, որն առնչվում է իրավունքիգերակայության և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքին: Շեշտը դրվելու է լավ կառավարման, խտրականության բացառման և գենդերային հավասարության, փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների, արդարադատության և անվտանգության բարեփոխումների վրա: Ծրագիրը հավասարապես կնպաստի “2030 Օրակարգի” իրականացմանը` հիմնական ուշադրությունը հարձնելով Կայուն զարգացման նպատակ (ԿԶՆ) 16-ի (խաղաղություն, արդարություն և ամուր ինստիտուտներ), ԿԶՆ 10-ի (անհավասարությունների կրճատում) և ԿԶՆ 5-ի (գենդերային հավասարություն) վրա:
Ծրագրի երեք բաղադրիչներն են ` Մարդու իրավունքներ, Ոստիկանության բարեփոխումներ և Սահմանադրական բարեփոխումներ:
Ծրագիրն իրականացվելու է ՄԻՊ գրասենյակի, Արդարադատության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցությամբ:
Հատուկ նպատակներ
1. Ծրագրի ընդհանուր նպատակն է՝ աջակցել ՀՀ կառավարության՝ անվտանգության, մարդու իրավունքների պաշտպանության և սահմանադրական բարեփոխումների ոլորտում հաշվետու և արդյունավետ ծառայությունների մատուցմանն ուղղված բարեփոխումներին։
2. Ծրագրի հատուկ նպատակն է ամրապնդել իրավունքահենհանրային ծառայությունների մատուցումը՝ երաշխավորելով պաշտպանություն, հավասարություն և ներառականություն ՝ համաձայն ՀԸԳՀ–ի և “2030 Կայուն զարգացման օրակարգի” ոչ ոքի չանտեսելու սկզբունքի:
Ակնկալվող արդյունքներ
Մարդու իրավունքներ.
- ՄԻՊ գրասենյակի և մարդու իրավունքների պաշտպանության համապատասխան հանրային մարմինների (ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի) կարողությունները հզորացված են ազգային և մարզային մակարդակում, այդ թվում՝ մշտադիտարկման և հաշվետվողականության գործառույթներում։
- Մարդու իրավունքների վերաբերյալ հանրային իրազեկմանը խթանող միջոցառումներն իրականացված են՝ հատուկ ուշադրություն դարձնելով խոցելի խմբերի իրավունքների վրա։
- 2020-2022թթ. մարդու իրավունքների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրն արդյունավետորեն իրականացված են, ինչպես նաև 2023-2025 թթ. ժամանակաշրջանի համար մշակված է նոր Գործողությունների ծրագրի:
Ոստիկանության բարեփոխումներ.
- Ոստիկանության՝ բարեփոխումներ իրականացնելու կարողությունները հզորացված են մարդկային ռեսուրսների բարելավված որակի և իրազեկվածության միջոցով։
- Արդյունավետ վերհսկողության, ինչպես նաև հաշվետվողականության, թափանցիկության և բարեվարգության ապահովման նպատակով՝ Ոստիկանության ինստիտուցիոնալ կարողությունները զարգացած են:
- Մշակված են մեխանիզմներ խթանելու կանանց մասնակցությունը ոստիկանական գործառույթների բոլոր մակարդակներում, , ինչպես նաև խթանելու գենդերային հավասարությանը և գենդերային ներառականությունը։
- Ճգնաժամերի արդյունավետ կառավարման գործում Ոստիկանության ինստիտուցիոնալ կարողությունները բարելավված են։
Սահմանադրական բարեփոխումներ.
- Մշակված է ներառական, մասնակցային, թափանցիկ և ազգային սահմանադրական վերահսկողության ճանապարհային քարտեզ։
- Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի, քարտուղարության և սահմանադրական բարեփոխումների այլ մարմինների կարողությունները հզորացված են։
- Սահմանադրական վերահսկողության գործընթացում քաղաքացիական մասնակցությունն ամրապնդված է, այդ թվում նաև՝ կարողությունների հզորացման շնորհիվ։
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
Launching event of EU funded “Accountable Institutions and Human Rights Protection in Armenia” project (25.01.2022)
Empowering Women in the Police: A focus on a Patrol Police as an example (13.04.2023)
Trainings on “Psychological preparedness” for patrol police officers (through 2023)
The Final Session of the Coordinating Council of the Human Rights Action Plan 2020-2022 (14.03.2023)
Launch of the e-platform of the Strategy and Action Plan for Judicial and Legal Reforms 2022-2026 (21.07.2023)
Social Innovation to Restart Human Rights
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն :
Ենթաոլորտ:
Թեմա:
Մարդու իրավունքներ, Լավ կառավարում, Արդարադատություն, Անվտանգություն
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
20.05.2021
Ավարտի ամսաթիվ:
29.02.2024
Սոցիալական ցանցեր:


ԵՄ ծրագրի համարը:
426-300

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,