Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն (TOPCOP)

Նկարագրություն
«Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վերապատրաստում և գործառնական համագործակցություն» ծրագիրը մաս է կազմում մի բազմամյա աշխատանքային ծրագրի, որի ընդհանուր նպատակը կազմակերպված և ծանր միջազգային հանցագործությունների նվազեցումն է Արևելյան հարևանության տարածաշրջանում: Առաջարկվող գործողությունն ուղղված է Արևելյան հարևանության տարածաշրջանում, ԵՄ անդամ երկրներում և ծանր ու միջազգային կազմակերպված հանցավորության կանխարգելման և հակազդման բնագավառում գործող ԵՄ գործակալությունների հետ համագործակցության բարելավմանը` համաձայն ԵՄ քաղաքականության ցիկլի: Ծրագիրը նպատակ ունի բարելավել համագործակցության որակը և երկարաժամկետ հեռանկարում կայունացնել այն: Եվրոպական միության իրավապահ մարմինների ուսուցման գործակալությունը (CEPOL) մտադիր է կիրառել ուսուցման միջոցով ԵՄ իրավապահ մարմինների համագործակցության դյուրացման համար օգտագործվող համանման մեթոդաբանություններ և ընդլայնել ԵՄ համագործակցության գործիքների առկա շրջանակը՝ միաժամանակ առաջարկելով անհրաժեշտ ճկունություն և հարմարվողականություն՝ տարածաշրջանի գործընկեր երկրների կարիքները բավարարելու համար: Ծրագիրը կօգնի ԱլԳ յուրաքանչյուր գործընկեր երկրում համակարգողի ընտրությանը, որը պատասխանատու կլինի ռազմավարական տվյալների հավաքագրման համար: Կմշակվի «ԱլԳ սպառնալիքների գնահատում» փաստաթղթի նախագիծ՝ կենտրոնանալով կազմակերպված հանցավորության հետ կապված սպառնալիքների վրա: Նպատակներից մեկն էլ գործիքի տրամադրումն է, որը կհեշտացնի Եվրոպոլի հետ հետագա համագործակցությունը:
Հատուկ նպատակներ
TOPCOP ծրագրի ընդհանուր նպատակն է բարելավել անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը առաջնահերթ հանցավորության ոլորտներում:

Ծրագրի հատուկ նպատակներն են.
- Ամրապնդել ԱլԳ երկրների և ԵՄ անդամ պետությունների իրավապահ մարմինների ու ԵՄ գործակալությունների ռազմավարական և գործառնական համագործակցությունը.
- Զարգացնել գործընկեր երկրների համապատասխան իրավապահ մարմինների կարողությունները՝ կազմակերպված և ծանր միջազգային հանցագործությունների դեմ պայքարելու համար:
Ակնկալվող արդյունքներ
- Ընդլայնված գործառնական և ռազմավարական համագործակցություն ԵՄ անդամ պետությունների և ԵՄ գործակալությունների հետ, այդ թվում` EMPACT-ի միջոցով.
- Արևելյան գործընկեր երկրների իրավապահ մարմինների՝ կազմակերպված և ծանր միջազգային հանցագործությունների դեմ պայքարելու կարողությունների ամրապնդում՝ իրականացված կարիքների վերլուծության հիման վրա.
- Հետախուզության վրա հիմնված օպերատիվ պլանավորում Արևելյան հարևանության տարածաշրջանի երկրներում:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Անվտանգություն և հակամարտություններին արձագանքում
Թեմա:
Անվտանգություն
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.07.2020
Ավարտի ամսաթիվ:
01.07.2024
Սոցիալական ցանցեր:

ԵՄ ծրագրի համարը:
415-941

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,