EU4Dialogue: աջակցություն Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը
Նկարագրություն
«EU4Dialogue» բազմաբաղադրիչ ծրագրով աջակցություն է տրամադրվում նախաձեռնությունների, որոնք նպաստում են սահմանի երկու կողմում ապրող բնակչության միջև երկխոսության և մարդկանց միջև շփումների ձևավորմանը Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում: Ծրագրի նպատակն է օգնել հակամարտություններից տուժած բնակչությանը և բարելավել նրանց առօրյա կյանքի որակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով բնակչության առավել խոցելի խմբերին, այդ թվում տեղահանված անձանց: Այս կերպ ԵՄ-ն ցանկանում է ապահովել, որ ոչ մի խոցելի խումբ չմնա առանց համապատասխան ուշադրության և աջակցության:
«EU4Dialogue: Աջակցություն հակամարտությունների փոխակերպմանը Հարավային Կովկասում և Մոլդովայի Հանրապետությունում» ծրագրի նպատակն է ստեղծել կայուն հիմք հակամարտությունների փոխակերպման համար` հակամարտություններից տուժած համայնքների սոցիալ-տնտեսական պայմանների և մարդու անվտանգության բարելավման միջոցով:
Հատուկ նպատակներ
- Բարելավել հակամարտություններից տուժած համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացումը և անհատական անվտանգությունը կանանց, տղամարդկանց և երիտասարդների համար` աջակցելով համայնքային մակարդակում ծրագրերի իրականացմանը: - Աշխատել հակամարտություններից տուժած համայնքներում աշխատող կազմակերպությունների ծրագրային և գործառնական կարողությունների կատարելագործման ուղղությամբ` ի աջակցություն համայնքների կողմից ղեկավարվող կայուն նախաձեռնությունների իրականացմանը: - Օգնել հակամարտություններից տուժած բնակչությանը՝ բարելավելով առօրյա կյանքի որակը «ոչ ոքի չանտեսելու» հրամայականին համահունչ` հատուկ ուշադրություն դարձնելով առավել խոցելի խմբերին, այդ թվում՝ հակամարտությունների հետևանքով տեղահանված անձանց: - Աշխատել առօրյա մարտահրավերների լուծման ուղղությամբ, որոնց բախվում են սահմանի երկու կողմում գտնվող բնակիչները:
Ակնկալվող արդյունքներ
- Փոքր տեղական նախաձեռնությունների համար ենթադրամաշնորհներ տրամադրել` աջակցելու սահմանի երկու կողմում գտնվող բնակչության միջև վստահության կառուցմանը միտված միջոցառումների իրականացմանը, որոնք հասանելի կլինեն թե կանանց, թե տղամարդկանց համար: - Աջակցել կարողությունների զարգացմանը` համայնքային մակարդակում գտնվող դերակատարներին հզորացնելու նպատակով: - Խթանել սահմանի երկու կողմում ապրող բնակչության միջև շփումները։ - Հաստատել և իրականացնել հակամարտությունների փոխակերպման ռազմավարական միջամտություններ համապատասխան աշխատանքների և արտադրամիջոցների հատկացումների միջոցով:
Grantee Video from Abkhazia _ Winemaking in Abkhazia
Samegrelo Grantee Video _ Grapes in Samegrelo
Grantee Video from Samegrelo _ Equestrianism in Samegrelo
Grantee Video from Abkhazia _ Equestrianism in Abkhazia
Samegrelo Grantee Video _ Teaching Abkhaz Dance in Samegrelo
Samegrelo Grantee Video _ Abkhaz Dance in Samegrelo
Grantee Video from Abkhazia _ Dances in Abkhazia
Grantee Video from Abkhazia _ Georgian Dishes in Abkhazia
Samegrelo Grantee Video _ Dishes from Abkhazia
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը պաշտպանում է, Գործընկերություն, որը կապ է ապահովում, Գործընկերություն, որը հզորացնում է, Գործընկերություն, որը հզորացնում է, Գործընկերություն, որը հզորացնում է, Գործընկերություն, որը պաշտպանում է, Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Անվտանգություն և հակամարտություններին արձագանքում, Թվայնացում (լայնաշերտ կապ, շարժական կապ, էլեկտրոնային կառավարում, թվային նորարարություններ, կիբեր ոլորտ), Ներառականություն, Քաղաքացիական հասարակություն, Երիտասարդական մասնակցություն և առաջնորդություն, Պետական և հանրային կառավարում, Տնտեսություն և առևտուր
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը: