Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների հզորացում

Նկարագրություն
Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ծրագիրը կնպաստի Հայաստանի ժողովրդավարական գործընթացի բարելավմանը` խթանելով ՔՀԿ համակարգված վերահսկողությունը և մշտադիտարկումը 2021 թ.-ին տեղական և ազգային մակարդակներում ներառական, գենդերային զգայուն, թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու գործում:
Ծրագիրը նոր հնարավորություններ կբացի ընտրական շրջափուլում Հայաստանի քաղաքական կյանքում հասարակության խոցելի խմբերի ակտիվ մասնակցության համար՝ հենվելով ՀԿ-ների վերահսկողության և շահերի պաշտպանության փաստահեն աշխատանքի վրա:
Հատուկ նպատակներ

- ՔՀԿ-ների կողմից ձևավորված հզոր ցանցը նպաստելու է Հայաստանում 2021 թվականի ԱԺ և ՏԻՄ ընտրությունների համատեղ վերահսկողության իրականացմանը, ինչպես նաև նախաձեռնելու է շահերի պաշտպանություն՝ ընդգրկելով շահագրգիռ կողմերին:
-Կանանց ընտրական վարքագծի վերաբերյալ հավաքագրված փաստերի հիման վրա կձևավորվեն քաղաքականությունների առաջարկներ՝ ուղղված երկրում կանանց քաղաքական ակտիվությունը խոչընդոտող հիմնական պատճառների վերացմանը:
- Ընտրական գործընթացի համապարփակ վերլուծությունն կիրականացվի՝ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի կողմից ընտրությունների կարճաժամկետ և երկարաժամկետ դիտորդության միջոցով՝ ի աջակցություն Հայաստանում ընտրական գործընթացների ժողովրդավարացման ամրապնդմանը:
- Խրախուսվում է երիտասարդների մասնակցությունը ընտրություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով առաջին անգամ քվեարկողներին, ինչպես նաև նրանց մասնակցությունը տեղական և մարզային կյանքում: Ստեղծվում է կրթության ոլորտի մասնագետների/ուսուցիչների մշտական ցանց, որը ջատագովում է ընտրողի դերի և քաղաքացիական դաստիարակության կարևորությունը՝ ակտիվ և ժողովրդավարական քաղաքացիական դիրքորոշում ցուցաբերելու համար:
Ակնկալվող արդյունքներ

 Մշակվելու է քաղաքականության փաստաթուղթ (առնվազն երեքը) ներառական, գենդերային զգայուն և մասնակցային ընտրական գործընթացների իրականացման համար,
 ՔՀԿ ցանցը կիրականացնի շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանք՝ հետընտրական փուլում, ինչպես նաև ծրագրի ավարտից հետո:
 Հայաստանում խորհրդարանական և ՏԻՄ ընտրությունների ժամանակ կանանց ընտրական վարքագծի համեմատական հետազոտություն կիրականացվի՝ Հայաստանում կանանց քաղաքական մասնակցությունը խոչընդոտող դրդապատճառներն ու գործոնները բացահայտելու համար:
 Կնախաձեռնվի «Կանանց ձայնը» առցանց մեդիա արշավ՝ տրամադրելով մեդիա հարթակ կին առաջնորդներին՝ բարձրաձայնելու այն խոչընդոտների մասին, որոնց նրանք բախվել են ընտրությունների ժամանակ՝ ընտրական վերջին օրենսդրական փոփոխությունների լույսի ներքո և կներկայացվեն առաջարկություններ երկրում գենդերային զգայուն քաղաքականությունների հետագա բարեփոխման համար:
 Հատուկ միջոցառումներ կձեռնարկվեն՝ 2021թ. Ազգային ժողովի ընտրությունների և աշնանը ՏԻՄ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ցանկացած ընտրախախտում հայտնաբերելու և ծագած խնդիրները լուծելու համար:
 Երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության (ԵԺԴ և ԿԺԴ) ընթացքում խախտումների վերաբերյալ քաղաքացիների և դիտորդների կողմից ներկայացված հաղորդումները կընդունվեն և կմշակվեն 3 ԵԺԴ և 30 ԿԺԴ իրավաբաններից բաղկացած թիմերի կողմից:
 Տեղական և միջազգային դիտորդության արդյունքների հիման վրա կիրականացվի վերջերս ընդունված ընտրական բարեփոխումների համապարփակ գնահատում:
 Ուսուցիչների համար նախատեսված ուղեցույցի և «Առաջին անգամ քվեարկողների» ձեռնարկի մշակում և հանրայանացում
 Ինտերակտիվ կրթական հարթակի, տվյալների շտեմարանի ստեղծում: Այն պարունակելու է առաջին անգամ քվեարկողների համար անհրաժեշտ տեղեկատվություն (այն ստեղծվել է նախորդ ծրագրի (Elections4All) ընթացքում), որը կթարմացվի՝ ծառայելով որպես քաղաքացիական և ընտրողների կրթության լրացուցիչ աղբյուր:
 Դասընթացավարների վերապատրաստում. ընտրված դպրոցներից կրթության ոլորտի շուրջ 500 ակտիվ մասնագետներ, հիմնականում Հայաստանի մարզերից, ինտենսիվ դասընթացներ կանցնեն:
 Հայաստանի 50 ավագ դպրոցներում քվեարկության իմիտացիաներ կկազմակերպվեն վերապատրաստված ուսուցիչների/տնօրենների կողմից:
Նախագծի փաստաթղթերը
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
Տեսանյութեր
On Project Results
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն :
Ենթաոլորտ:
Թեմա:
Մարդու իրավունքներ
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
08.07.2021
Ավարտի ամսաթիվ:
07.07.2022

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,