ԵՄ հանուն բարեվարքության. Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) աջակցությունը Արևելյան գործընկերության երկրներին

Նկարագրություն
Ծրագրի նպատակն է աջակցել ԱլԳ երկրներին փաստահեն հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործում: Ծրագրի խնդիրն է օգտագործել ԲԿԳ հարթակը՝ բաց, մասնակցային և պատասխանատու կառավարմանը և քաղաքացիակենտրոն ծառայություններին ուղղված ռեֆորմների մշակման և իրականացման համար՝ նպաստելով քաղաքացիական ակտիվության և քաղաքացիական հասարակության կայացմանը: Այս նախագիծը համահունչ է ԵՄ-ԱլԳ «20 արդյունք մինչև 2020-ը» նպատակներին, արտացոլում է «2020 թվականից հետո» ԱլԳ քաղաքականության մասին համատեղ հայտարարությունում շարադրված քաղաքական նպատակները և կհամապատասխանեցվի 2020 թվականից հետո ԵՄ-ԱլԳ քաղաքականության երկարաժամկետ նպատակներին: Ծագրի նպատակներին հասնելու համար ԲԿԳ օգտագործելու է տեխնիկական աջակցության, փորձի և գիտելիքի փոխանակման գործիքակազմ: Բացի այդ, դրամաշնորհային աջակցություն է նախատեսված՝ խթանելու համար քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը հակակոռուպցիոն, արդարադատության և պետական ​​կառավարման ոլորտներում քաղաքականության ջատագովման, լավագույն կառավարման մշտադիտարկման և փորձի փոխանակման ասպարեզում: Ծրագիրը նախատեսում է նաև նորարարական դրամաշնորհներ՝ օժանդակելու այնպիսի առցանց գործիքների զարգացմանը, որոնք կաջակցեն կառավարության հաշվետվողականությանն ուղղված քաղաքացիական հասարակության գործառույթների իրականացմանը: Վերջապես, Ծրագրով նախատեսված է բարձր մակարդակի կառավարական փոխգործելիության աշխատանք՝ բարեփոխումներին քաղաքական աջակցություն մոբիլիզացնելու, ինչպես նաև բազմակողմ համագործակցության ամրապնդման ը նպաստելու համար:
Հատուկ նպատակներ
- Նպաստել ԱլԳ երկրների կառավարությունների և քաղաքացիական հասարակության երկխոսությանը՝ հակակոռուպցիոն, արդարադատության և պետական ​​կառավարման ոլորտներում կառավարության բաց բարեփոխումների իրականացումը խթանելու համար:
- Բարձրացնել քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը և աջակցել նոր թվային գործիքներին՝ ՙՙվերևներիՙՙ կոռուպցիան՝ որպես բարեփոխումների առանցքային խոչընդոտ, հաղթահարելու համար:
- Ստեղծել դաշինքներ և աջակցել բարեփոխումների առաջնորդներին կոռուպցիոն ռիսկեր պարունակող հատվածներում, որոնք առավելապես ազդում են քաղաքացիների վրա. ԱլԳ-ում դա կրթության և բիզնեսի բարեվարքությունն է:
Ակնկալվող արդյունքներ
- Քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցություն ԲԿԳ գործողությունների ազգային ծրագրերի մշակմանը և իրականացմանը. Բաց կառավարման բարեփոխումների բարելավված մշտադիտարկում և իրականացում; բարձր մակարդակի քաղաքական աջակցություն առանցքային բարեփոխիչներից և առաջնորդներից:
- Կառավարության և քաղաքացիական հասարակության միջև ուժեղացված երկխոսություն ԲԿԳ բազմաշահառու ֆորումներում; կոռուպցիոն բարձր ռիսկայնության բնագավառներում բարեփոխումների ուղղությամբ աշխատող շահագրգիռ կողմերի բարելավված մասնակցությունը բաց կառավարման քաղաքականության մշակման և իրականացման գործընթացում. ԱլԳ երկրներում հակակոռուպցիոն բարեփոխումների շուրջ աշխատող կառավարությունն ու քաղաքացիական հասարակությունն ավելի սերտ են համագործակցում:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը պաշտպանում է, Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Պետական և հանրային կառավարում, Պետական և հանրային կառավարում, Հանրային կառավարման բարեփոխում
Թեմա:
Լավ կառավարում
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.05.2020
Ավարտի ամսաթիվ:
30.08.2024
Սոցիալական ցանցեր:

ԵՄ ծրագրի համարը:
416-631

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,