Արժանապատիվ աշխատանք հիմա

Նկարագրություն
Արժանապատիվ աշխատանք հիմա՛ ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել աշխատանքի և սոցիալական իրավունքների պաշտպանության անհատական, կոլեկտիվ և պետական մեխանիզմների զարգացմանը և դրանց կիրառմանը Հայաստանում`աշխատողների, արհմիությունների հզորացման և օրենսդրական դաշտի բարեփոխումներին ուղղված շահերի պաշտպանության միջոցով:
Ծրագիրը որդեգրել է աշխատանքային իրավունքների համապարփակ մոտեցում, համաձայն որի պետության կողմից պաշտպանության մեխանիզմների և երաշխիքների արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով են տեղեկացված անհատ քաղաքացիները և արհմիությունները իրենց իրավունքների մասին։ Այս մոտեցումը հնարավորություն կտա ծրագրի շրջանակներում համագործակցող կազմակերպություններին ստեղծել և տարածել ռեսուրսներ, որոնք քաղաքացիներին կիրազեկեն իրենց անհատական և կոլեկտիվ աշխատանքային իրավունքների մասին և համապատասխան հմտություններ կտան նրանց, ովքեր կորոշեն միավորվել՝ արհմիություններ ստեղծելու և օգտագործելու միջազգային և տեղական մեխանիզմները արժանապատիվ աշխատանքի իրենց իրավունքի ապահովման համար։
Հատուկ նպատակներ
Խնդիր 1 – Բարելավել և կիրարկել քաղաքացիների աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության մեխանիզմները՝ նրանց իրազեկության բարձրացման, անհրաժեշտ իրավական աջակցության տրամադրման և խախտված իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործողությունների իրականացման միջոցով:
Խնդիր 2 – Հզորացնել աշխատանքային իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմները և զբաղվածության նկատմամբ իրավունքահենք մոտեցումը՝ իրազեկության բարձրացման և ելակետային հարցման միջոցով հավաքագրված վստահելի և ամբողջական տեղեկատվության վրա հիմնված թիրախային կարողությունների զարգացման միջոցով։
Խնդիր 3 – Նպաստել աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության պետական մեխանիզմների բարեփոխմանը՝ մշտադիտարկման, օրենսդրության և քաղաքականության վերլուծության և առաջարկությունների միջոցով։
Ակնկալվող արդյունքներ
Կբարելավվեն և կկիրարկվեն քաղաքացիների աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանության մեխանիզմները՝ նրանց իրազեկության բարձրացման, անհրաժեշտ իրավական աջակցության տրամադրման և խախտված իրավունքների պաշտպանության ուղղությամբ գործողությունների իրականացման միջոցով:

Ծրագրի արդյունքում կհզորացվեն աշխատանքային իրավունքների կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմները և զբաղվածության նկատմամբ իրավունքահենք մոտեցումը։

Ծրագիրը նպաստելու է աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության պետական մեխանիզմների բարեփոխմանը՝ մշտադիտարկման, օրենսդրության և քաղաքականության վերլուծության և առաջարկությունների միջոցով։
Նախագծի փաստաթղթերը
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ
Թեմա:
Լավ կառավարում
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.02.2021
Ավարտի ամսաթիվ:
31.01.2024
Սոցիալական ցանցեր:
https://www.facebook.com/DecentWorkNow
ԵՄ ծրագրի համարը:
422-212

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,