ԵՄ աջակցություն հանուն Հայաստանի զարգացման՝ միգրանտների ներուժի հզորացման միջոցով. ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ-Հայաստան

Նկարագրություն
Ծրագրի նպատակն է դեպի ՀՀ ուղղվող դրամական փոխանցումները մոբիլիզացնելու միջոցով նպաստել աշխատանքային միգրանտների, վերադարձողների և նրանց ընտանիքների անդամների բարեկեցությանը և գործնական ներուժի հզորացմանը համայնքային զարգացման ու աշխատատեղերի ստեղծման նպատակով: Իրականացումը ապահովվելու է հետևյալ գործողությունների միջոցով՝
- Միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրազեկվածության բարձրացում ներդրումային հնարավորությունների մասին և վստահության ամրապնդում պետության և Սփյուռքի միջև;
- Միգրանտների կողմից կատարվող ներդրումների ծավալների ընդլայնում և որպես արդյունք՝ գործարար նախաձեռնությունների և աշխատատեղերի թվի աճ;
- Սփյուռքի և աշխատանքային միգրանտների կողմից ներդրումներ կատարելու համար բազմաբնույթ և նորարար մեխանիզմների մշակում, որի հիման վրա հետագայում կձևավորվի ներդրումային համակարգ հայաստանյան բանկերի և ֆինանսական ինստիտուտների համար:
Հատուկ նպատակներ
Ծրագրի նպատակն է դեպի ՀՀ ուղղվող դրամական փոխանցումները մոբիլիզացնելու միջոցով նպաստել աշխատանքային միգրանտների, վերադարձողների և նրանց ընտանիքների անդամների բարեկեցությանը և գործնական ներուժի հզորացմանն համայնքային զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծման նպատակով: Իրականացումը ապահովվելու է հետևյալ գործողությունների միջոցով՝
- Միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրազեկվածության բարձրացում ներդրումային հնարավորությունների մասին և վստահության ամրապնդում պետության և Սփյուռքի միջև;
- Միգրանտների կողմից կատարվող ներդրումների ծավալների ընդլայնում և որպես արդյունք՝ գործարար նախաձեռնությունների և աշխատատեղերի թվի աճ;
- Սփյուռքի և աշխատանքային միգրանտների կողմից ներդրումներ կատարելու համար բազմաբնույթ և նորարար մեխանիզմների մշակում, որի հիման վրա հետագայում կձևավորվի ներդրումային համակարգ հայաստանյան բանկերի և ֆինանսական ինստիտուտների համար:
Ակնկալվող արդյունքներ
Գործնական առումով ծրագրի շնորհիվ պետական կառավարման մարմինների շրջանում կամրապնդվի Հայաստանի տարածաշրջանների սոցիալ-տնտեսական զարգացման գործում միգրանտների (այդ թվում ՝ աշխատանքային) կարևոր դերի գիտակցումը: Կթարմացվի Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի (ՆՁԱԿ) ուսուցման մեթոդաբանությունը, ինչից մեծ օգուտներ կքաղեն հարյուրավոր շահառուներ:
Սոցիալ-տնտեսական առումով ծրագիրն ուղղակիորեն կաջակցի հարյուր հիսուն շահառուների՝ նախաձեռնելու սեփական բիզնեսը համապատասխան դրամաշնորհների և վարկերի օգնությամբ: Հաշվի առնելով այդ շահառուների ընտանիքների անդամներին և հավանական մատակարարներին` անուղղակի աջակցություն կստանան հարյուրավոր քաղաքացիներ:
Ռազմավարական առումով ծրագիրը կնպաստի ՓՄՁ զարգացմանն ուղղված քաղաքականությունների կատարելագործմանն ու հզորացմանը՝ հատկապես խոցելի խմբերի համար, ինչպես նաև միգրացիայի և զարգացման մասով:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը հզորացնում է, Գործընկերություն, որը ստեղծում է
Ենթաոլորտ:
Շարժունակություն, Զբաղվածություն և ձեռներեցություն
Թեմա:
Միգրացիա և շարժունակություն, Զբաղվածություն
Նախագծի կարգավիճակը:
Շարունակական
Մեկնարկի ամսաթիվ:
01.09.2020
Ավարտի ամսաթիվ:
01.09.2024

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,