ԵՄ թվինինգ ծրագիր՝ «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրառման հետագա աջակցության համար »

Նկարագրություն
«ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» թվինինգ ծրագիրը միտված է վերապատրաստելու Ազգային Ժողովի աշխատակազմին աշխատանքային համակարգերի, ինստիտուցիոնալ զարգացման և կարողությունների ամրապնդման բնագավառներում` ավելի բանիմաց, մասնակցային և թափանցիկ ներկայացուցչության համատեքստում: Այն նաև առաջնահերթություն է տալիս Ազգային Ժողովի աշխատակիցների վերապատրաստմանը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ոլորտներում և ԵՄ օրենսդրության ու քաղաքականության շրջանակների հետ իրավական մոտարկումը ընդլայնելու գործում։
Հատուկ նպատակներ
Ազգային ժողովի կարողությունների զարգացում՝
(ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի`ՀԸԳՀ (CEPA)) հետ կապված օրենսդրության և քաղաքականությունը ներառական և ապացույցների վրա հիմնված առաջխաղացման նպատակով՝ միևնույն ժամանակ բարձրացնելով ՀԸԳՀ-ի ազդեցության և օգուտների մասին իրազեկվածությունը։
Ակնկալվող արդյունքներ
ԱՐԴՅՈՒՆՔ 1՝ Ինստիտուցիոնալ կառույցների, համակարգերի և գործիքների ուժեղացում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արդյունավետ աշխատանքի համար
ԵՆԹԱԱՐԴՅՈՒՆՔ 1.1՝ Խորհրդարանի աշխատանքի, ինչպես նաև Ազգային ժողովի ինստիտուցիոնալ զարգացմանն ուղղված առաջխաղացման պլանավորված բարելավում, ներառյալ կենտրոնացումը ՀԸԳՀ-ի իրականացման ուղղությամբ
ԵՆԹԱԱՐԴՅՈՒՆՔ 1.2՝ Կառուցվածքային վերլուծական մեթոդներ՝ Ազգային ժողովի հիմնական գործառույթների բարելավման նպատակով (օրենսդրական, վերահսկողական, ներկայացուցչական)
ԵՆԹԱԱՐԴՅՈՒՆՔ 1.3՝ Եվրոպական միության և ՀԸԳՀ-ի հարցերով՝ Ազգային ժողովի իրազեկվածության մակարդակի բարձրացում
ԱՐԴՅՈՒՆՔ 2՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անդամների և աշխատակազմի ընդլայնված կարողություններ՝ ՀԸԳՀ-ին առնչվող օրենքների և քաղաքականության կիրառման միջոցով խորհրդարանական բոլոր հիմնական գործառույթներն իրականացնելիս
ԵՆԹԱԱՐԴՅՈՒՆՔ 2.1՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կատարելագործված կարողություններ` իր անմիջական պատասխանատվության ներքո՝ ընդհանուր ՀԸԳՀ-ի և դրա կետերի առնչությամբ ԵՄ-Հայաստան համագործակցությունը համակարգելու նպատակով
ԵՆԹԱԱՐԴՅՈՒՆՔ 2.2՝ ՀԸԳՀ-ին առնչվող պարտավորությունների իրականացման կատարելագործման նպատակով Ազգային ժողովի մարմինների բարելավված կարողություն՝ ԱլԳ «Ավելի ուժեղ կառավարում» առաջնահերթությունների փաթեթի շրջանակներում
ԵՆԹԱԱՐԴՅՈՒՆՔ 2.3՝ ՀԸԳՀ-ին առնչվող պարտավորությունների իրականացման կատարելագործման նպատակով Ազգային ժողովի մարմինների բարելավված կարողություն՝ ԱլԳ «Ավելի ուժեղ տնտեսություն» առաջնահերթությունների փաթեթի շրջանակներում
ԵՆԹԱԱՐԴՅՈՒՆՔ 2.4՝ ՀԸԳՀ-ին առնչվող պարտավորությունների իրականացման կատարելագործման նպատակով Ազգային ժողովի մարմինների բարելավված կարողություն՝ ԱլԳ «Ավելի ուժեղ կապ» առաջնահերթությունների փաթեթի շրջանակներում
ԵՆԹԱԱՐԴՅՈՒՆՔ 2.5՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների ընդլայնված կարողություններ՝ բյուջեի ձևավորման գործընթացում
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Պետական և հանրային կառավարում
Թեմա:
Լավ կառավարում
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
15.12.2020
Ավարտի ամսաթիվ:
14.12.2022

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,