Փաստաբանի մասնագիտության խթանումը եվրոպական չափանիշներին համապատասխան

Նկարագրություն
«Փաստաբանի մասնագիտության խթանումը եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագիրն աջակցում է մասնակից երկրների փաստաբանների ասոցիացիաների և իրավաբանական ընկերությունների, այդ թվում՝ կին իրավաբանների և երիտասարդ իրավաբանների ասոցիացիաների միջև համագործակցության ամրապնդմանը՝ նպատակ ունենալով բարելավել փաստաբանական համայնքի ներքին գործառնությունը և անկախությունը:
Հատուկ նպատակներ
Ծրագրի հատուկ նպատակն է ամրապնդել մասնակից երկրների փաստաբանների ասոցիացիաների և իրավաբանական ընկերությունների, այդ թվում՝ կին իրավաբանների և երիտասարդ իրավաբանների ասոցիացիաների միջև համագործակցությունը՝ նպատակ ունենալով բարելավել փաստաբանական համայնքի ներքին գործառնությունը և անկախությունը (ներառյալ փաստաբանական համայնքների, արհեստավարժ իրավաբանների, դատական մարմինների և քաղաքացիական հասարակության, կին իրավաբանների և երիտասարդ իրավաբանների ասոցիացիաների միջև կապերի ամրապնդումը):
Ակնկալվող արդյունքներ
- Ստեղծվել է երկրների իրավաբանների և փաստաբանների ասոցիացիաների տարածաշրջանային համագործակցության ցանց` ամրապնդելու մասնակից երկրների փաստաբանների ասոցիացիաների և իրավաբանական ընկերությունների շրջանում փոխգործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել արդարադատության պատշաճ իրականացմանը` ի շահ մասնակից երկրների քաղաքացիների:
- Բարելավվել է փաստաբանների միությունների ներքին գործառնությունը:
- Ամրապնդվել է փաստաբանների անկախությունն ու արհեստավարժությունը:
- Ամրապնդվել է փաստաբանների կողմից իրավաբանական ծառայությունների մատուցման որակը:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ
Թեմա:
Արդարադատություն, Մարդու իրավունքներ
ԱլԳ երկրներ:
Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.07.2019
Ավարտի ամսաթիվ:
28.02.2023
ԵՄ ծրագրի համարը:
399-648

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,