Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության․ Սոցիալական ձեռներեցության և սոցիալական ներդրումների զարգացում Արևելյան գործընկերության և Ռուսաստանի միջև տնտեսական և սոցիալական համագործակցության նպատակով
Նկարագրություն
Ծրագիրը նպատակ ունի նպաստել Արևելյան գործընկերության տարածաշրջանում սոցիալական ձեռներեցության համար ավելի բարենպաստ էկոհամակարգի կառուցմանը։ Դա տեղի կունենա իրազեկության բարձրացման, սոցիալական նորարարության խթանման և քաղաքականություն մշակող ու որոշումներ կայացնող տարբեր շահագրգիռ կողմերի հետ համապատասխան փոխանակումների միջոցով, ինչը, ի վերջո, կհանգեցնի տարածաշրջանում սոցիալական ներդրողների ու սոցիալական ձեռնարկատերերի թվի ավելացմանը և համագործակցության ամրապնդմանը: Արդյունքում, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և սոցիալական ձեռնարկությունները կօգտվեն սոցիալական ներդրումներից` կայուն դառնալու և դրական սոցիալական ազդեցություն ունենալու համար: Տարածաշրջանում վենչուրային բարեգործական հիմնադրամներ ստեղծելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելուց զատ, ծրագիրը հատուկ բաղադրիչներ կներառի Հայաստանի համար: Հայաստանյան բաղադրիչը, որը մշակվել է Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ, կներառի սոցիալական ձեռնարկություններին COVID-19-ի հետ կապված շտապ աջակցության ֆոնդ, ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրեր, ինչպես նաև սոցիալական նորարարական մրցույթներ՝ ուղղված սոցիալական բիզնեսի նոր մոդելների խթանմանը:
Հատուկ նպատակներ
Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել Արևելյան գործընկերության երկրներում և Ռուսաստանում սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի բարելավմանը։ Գործողության հատուկ նպատակներն են. - ԱլԳ երկրներում և Ռուսաստանում սոցիալական ներդրողների քանակի ավելացում. - ԱլԳ երկրների և Ռուսաստանի միջև սոցիալական ձեռներեցության ոլորտում տարածաշրջանային և տեղական մակարդակի համագործակցության ընդլայնում. - Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և սոցիալական ձեռնարկությունների հմտությունների, գործարար ունակությունների որակական աճ՝ Հայաստանում իրականացված ինկուբացիոն/աքսելերացիոն գործողությունների շնորհիվ. - Սոցիալական նորարարության և նոր բիզնես-մոդելների խթանում սոցիալական ձեռնարկությունների և նպատակային բիզնեսների ֆինանսավորման նպատակով։
Ակնկալվող արդյունքներ
- Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և սոցիալական ձեռնարկությունների հմտությունների, բիզնես ունակությունների որակական աճ - Սոցիալական ներդրողների քանակի ավելացում - Սոցիալական ձեռներեցության ոլորտում տարածաշրջանային և տեղական մակարդակի համագործակցության ընդլայնում - Հանրային ոլորտի, սոցիալական ձեռներեցների և ներդրողների համագործակցության ակտիվացում - Սոցիալական նորարարության և նոր բիզնես-մոդելների խթանում սոցիալական ձեռնարկությունների և նպատակային բիզնեսների ֆինանսավորման նպատակով։
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը: