ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ Հայաստանում ժողովրդավարության խորացման համար կանանց, երիտասարդների և երեխաների դերի հզորացում (2020-2022)

Նկարագրություն
«ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ» ծրագիրը կոչված է նպաստելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը` կանանց դերի հզորացման, հնարավորությունների ընդլայնման, իրավունքների առաջխաղացման, գենդերային հավասարության խթանման, երիտասարդների և դեռահասների մասնակցության ամրապնդման, հասարակության բոլոր հատվածներում ներգրավվածության ապահովման և կառավարության հաշվետվողականության և թափանցիկության մեխանիզմների հետագա ընդլայնման միջոցով: Նախագծը ներառական է և ուղղված է լինելու 7 տարեկանից փոքր երեխաներին, խնամակալներին և ուսուցիչներին, աղջիկներին և տղաներին, կանանց և տղամարդկանց և իրականացվելու է Հայաստանի 5 մարզերում: Որոշ գործողություններ կիրականացվեն ավելի լայն՝ ազգային մասշտաբով, մինչդեռ մյուսները կկենտրոնանան մեկ կամ առանձին մարզերում: Ծրագրի հիմնական շահառուների շարքում կընդգրկվեն կանայք, երեխաներն ու երիտասարդները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք:
Հատուկ նպատակներ
«Ապագան այսօր»-ը մշակվել է, ձևավորվող քաղաքացիականության յուրահատուկ թափի վրա հիմնվելով, խթանելու մասնակցային կառավարման նոր որակ և արժեք՝ յուրաքանչյուր կնոջ և տղամարդու՝ ներառելով նաև մարգինալացված խմբերի՝ տեղական և ազգային մակարդակներում լավ կառավարմանն ու արդար զարգացմանն ուղղված ժողովրդավարական որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու իրավունքը: Ծրագրի ընդհանուր նպատակն է խորացնել ժողովրդավարությունը Հայաստանում:
Ակնկալվող արդյունքներ
«Կառավարության նկատմամբ վստահության բարձրացում» բաղադրիչը կխթանի բաց կառավարումը և ավելի լայն քաղաքացիական մասնակցությունը: Այն հիմնվելու է Հայաստանում բաց կառավարության բարեփոխումների պատմության վրա՝ ընդլայնելով հաշվետվողականությունը և ներգրավելով նոր դերակատարների։ Ծրագիրն ապահովելու է, որ այդ նախաձեռնությունները հասարակության բոլոր հատվածների համար լինեն ներառական և հասանելի: Ծրագիրը կնպաստի Հայաստանի բաց կառավարման գործողությունների 2018-2020 թվականների և գալիք տարիների ծրագրի իրականացմանը՝ ապահովելով Հայաստանում կանանց և տղամարդկանց և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից դրա իրականացման վերահսկողությունը: Սա իրականացվելու է հանրային ծառայությունների վերաբերյալ հետադարձ կապի առցանց օղակների ներդրման, ինչպես նաև հասարակության բոլոր շերտերի ակտիվ նախաձեռնողականության խթանման միջոցով:

«Քաղաքացիական ներգրավվածության խորացումը Հայաստանում» բաղադրիչը միտված է ընդլայնել մասնակցային ժողովրդավարության ըմբռնումը և որպես ակտիվ քաղաքացի ներգրավվելու գործիքակազմը՝ քաղաքացիներին տալ հնարավորություն տեղեկացված լինելու ազգային և տեղական ինքնակառավարման գործընթացների, ներառյալ քաղաքական և ազգային բյուջետային որոշումների կայացման գործընթացի հիմնական ասպեկտների վերաբերյալ, ինչպես նաև աջակցել հաշվետվողականությանը ազգային և տեղական մակարդակներում: Այս բաղադրիչի միջոցով հուսով ենք ապահովել, որ քաղաքացիները և քաղաքացիական հասարակությունը, այդ թվում՝ 12-ից 18 տարեկանները, իրենց գիտելիքը և տեսակետները տրամադրեն կառավարությանը քաղաքականության մշակման և բարեփոխումների իրականացման գործընթացում:

Գենդերային հավասարության խթանման և կանանց քաղաքացիական մասնակցության ամրապնդմանն ուղղված գործողություններ բաղադրիչը համայնքներում վաղ մանկական կրթության և խնամքի հասանելիությունը կապահովի: Գործողությունները կանանց համար կստեղծեն նոր հնարավորություններ՝ նախաձեռնելու կամ ներգրավվելու տարբեր գործունեությունների մեջ՝ իրենց և իրենց համայնքի երեխաների կարիքներով պայմանավորված: Մասնավորապես կընդլայնվի կանանց ռեսուրսային կենտրոնների մոդելը, որն ապացուցել է, որ արդյունավետ է տեղական և տարածաշրջանային կայուն զարգացման գործընթացներում կանանց ներգրավելու հարցում: Ծրագիրը կաջակցի նաև երեխա խնամող կանանց մասնագիտական զարգացմանը, ներառյալ նրանց, ովքեր ղեկավարում են երեխաների խնամքի և վաղ մանկական զարգացման ծառայություններ: Մայրերի, ուսուցիչների և այլ խնամակալների կարողությունները կզարգացվեն իրենց ընտանիքի, հատկապես երեխայի սննդի և բարեկեցության վերաբերյալ իրազեկված (ապացույցների վրա հիմնված) որոշումներ կայացնելու հարցում՝ միաժամանակ բարելավելով հայրերի ներգրավվածությունն ու մասնակցությունը: Կգործադրվեն ջանքեր՝ նախագծի այս մասում խոցելի խմբերի և հաշմանդամություն ունեցող անձանց հասնելու և նրանց ներգրավելու համար:

«Ապագան այսօր»-ը 12-ից 18 տարեկան աղջիկներին և տղաներին կառաջարկի սոցիալական նորարարության ծրագրեր, որոնք կամրապնդեն նրանց դիմադրողականությունը և կբարձրացնեն նրանց ներուժը: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի UPSHIFT գլոբալ մեթոդաբանության միջոցով մենք կզարգացնենք դեռահասների` համայնքի մարտահրավերները վերհանելու, իրատեսական նպատակներ սահմանելու և սոցիալական ու ապրանքների կամ ծառայությունների տեսքով ձեռնարկատիրական լուծումներ մշակելու կարողությունները: UPSHIFT-ի մասնակիցները կսովորեն և կկիրառեն 21-րդ դարի այնպիսի հմտություններ, ինչպիսիք են խնդիրների լուծումը և քննադատական մտածողությունը, հաղորդակցությունը, մասնագիտական վարքն ու գործարար կապերի հաստատումը և կազմակերպական գործընթացների կառավարումը:

«Ապագան այսօր»-ը մեկնարկել է, երբ Քովիդ-19 համավարակը ոչ միայն մարտահրավեր է նետել Հայաստանի և ամբողջ աշխարհի առողջապահական համակարգերին, այլև ազդել է մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակի և սոցիալ-հոգեբանական բարեկեցության վրա: Անհրաժեշտ դարձավ համախմբել ռեսուրսները` համավարակի և հնարավոր ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու համար: Հետևաբար նախագծի ռեսուրսների մի մասը վերաբաշխվեց նախադպրոցական հաստատություններում Քովիդ-19-ի կանխարգելման և վերահսկման, ճգնաժամի ազդեցության չափման, ընտանեկան բռնության կանխարգելման և Հայաստանում առավել խոցելի խմբերին սոցիալ-հոգեբանական աջակցության ապահովման համար: Մասնավորապես.

ՅՈՒՆԻՍԵՖ-ն իրականացրել է տնային տնտեսությունների` Քովիդ-19 համավարակի սոցիալ-տնտեսական ազդեցության նկատմամբ խոցելիության գնահատում` կենտրոնանալով ընտանիքների և երեխաների վրա: Գնահատման արդյունքները հիմք կդառնան արձագանքման և վերականգնման միջոցառումների համար և կնպաստեն ՄԱԿ-ի սոցիալ-տնտեսական միասնական գնահատմանը: Սկսվել են նաև նախադպրոցական հաստատություններում Քովիդ-19-ի կանխարգելման, վերահսկման ու վաղ հայտնաբերման աշխատանքները և համապատասխան ուղեցույցների մշակումը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը ձեռնամուխ է եղել նաև անապահով ընտանիքների սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրմանը և տեղական սոցիալական ծառայության աշխատակիցների կարողությունների բարձրացմանը սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման գործում:

ՄԱԶԾ-ն պատրաստվում է իրականացնելու համատարած քրաուդսորսինգ՝ համաճարակի առաջ բերած մարտահրավերներին նորարարական լուծումներ գտնելու համար` կենտրոնանալով աշխատանքային իրավունքների վրա: Քրաուդսորսինգը կկիրառվի նաև տարբեր ոլորտներում խոցելիության ուղղահայաց ազդանշաններ հավաքելու համար: Վիրտուալ «Խոսիր» շարքի շրջանակում հեռահաղորդակցության միջոցով կցուցադրվեն «Քովիդ-հերոսները», որոնք կարող են ոգեշնչել ուրիշներին իրենց գործողություններով և նորարարությամբ:

ՄԱԲՀ-ն, Հայաստանի կառավարության, այդ թվում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ոստիկանության և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ինչպես նաև «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի հետ համագործակցելով, ձեռնարկելու է մի շարք կարևոր միջոցառումներ Քովիդ-19 համավարակի ընթացքում ընտանեկան բռնությունը կանխելու և պատշաճ կերպով արձագանքելու համար: Գործընկերները կստեղծեն ու կտարածեն կանանց համար «Safe YOU» (Քո անվտանգությունը) բջջային հավելվածը և այն հասանելի կդարձնեն հաշմանդամություն ունեցող, ներառյալ կույր անձանց համար ձայնային գործիքների և արհեստական բանականության միջոցով:
Նախագծի քարտեզ
Ֆոտոդարան
Տեսանյութեր
Gender equality through men and boys' engagement
Empowering Women through “WINNET” Centers
Safe YOU. Combating violence with innovative technologies
“Future today” - the amazing path of transformation
Hartashen alternative preschool video
Հոգեբանին դիմելու վախերը_հարցազրույց
Հոգեբանին դիմելու վախերը
Քուն-ինֆլուենսեր
Քուն-հարցազրույց
Քուն-ներածություն
Topic: Self-care 3
Topic:Selfcare 2
Topic: Selfcare 1
Մարմինը ԵՍ-ի կարևոր մաս_հարցազրույց ճանաչված անձի հետ
Մարմինը ԵՍ-ի կարևոր մաս_հարցազրույց հոգեբանի հետ
WINNET promotion video 9
WINNET promotion video 8
WINNET promotion video 7
WINNET promotion video 6
WINNET promotion video 5
WINNET promotion video 4
WINNET promotion video 3
WINNET promotion video 2
WINNET promotion video 1
Stories
PROՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն :
Գործընկերություն, որը հզորացնում է, Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Քաղաքացիական հասարակություն, Ներառականություն
Թեմա:
Քաղաքացիական հասարակություն, Կանայք
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
01.01.2020
Ավարտի ամսաթիվ:
30.11.2023

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,