Թվային կոմպետենտություն ՔՀԿ-ների համար. դիմի՛ր ԵՄ կողմից ֆինանսավորվող նոր դասընթացին մինչեւ հոկտեմբերի 4-ը
29 Սեպտեմբերի, 2023

Թվային կոմպետենտություն ՔՀԿ-ների համար. դիմի՛ր ԵՄ կողմից ֆինանսավորվող նոր դասընթացին մինչեւ հոկտեմբերի 4-ը


Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության հիմնադրամը սկսում է Արեւելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար նախատեսված նոր դասընթաց, որն ուղղված է վերջիններիս թվային կոմպետենտության ամրապնդմանը։

«Թվային կոմպետենտություն ՔՀԿ-ների համար» հիբրիդային դասընթացը կանցկացվի ինչպես առցանց (օնլայն), այնպես էլ անցանց (օֆլայն) ձեւաչափերով: Այն բաղկացած է առցանց ախտորոշիչ դասերից, օֆլայն սեմինարներից եւ անհատական գործնական պարապմունքներից:

ՔՀԿ-ները հնարավորություն կունենան կենտրոնանալ իրենց առաջնահերթ կարիքների վրա՝ սկսած տվյալների ստացման եւ օգտագործման ձեւերի բարելավումից ու հաղորդակցության եւ հաղորդակցման համար թվային գործիքների օգտագործումից մինչեւ կիբեռանվտանգության ամրապնդում:

Դասընթացը նախատեսված է առաջին հերթին ՔՀԿ-ների մենեջերների/ աշխատակազմի/, կամավորների համար, ովքեր անմիջական ազդեցություն ունեն առ այն, թե ինչպես է կազմակերպությունը վերաբերվում տվյալների եւ տեխնոլոգիաների հետ եւ ովքեր կարող են իրենց բնութագրել որպես սկսնակ միջին մակարդակի մասնագետներ: Մասնակիցները պետք է ունենան անգլերենի աշխատանքային իմացություն։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 4-ն է:

Դասընթացը կմեկնարկի հոկտեմբերի 18-ին եւ կշարունակվի մինչեւ 2023 թվականի վերջ:

Երկօրյա «դեմ առ դեմ» սեմինարը կկազմակերպվի տարբեր վայրերում. նախնական տվյալներով՝ Երեւանում (նոյեմբերի 9-10), Թբիլիսիում (նոյեմբերի 20-21), Քիշնեւում (նոյեմբերի 23-24) եւ Կիեւում (նոյեմբերի 23-24): Մասնակիցները կստանան միայն մեկ սեմինարի մասնակցության հրավեր՝ կազմակերպիչների որոշած վայրերից մեկում:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

4 Հոկտեմբերի, 2023

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,