Թվային գրագիտության 3-ամսյա դպրոց՝ հայաստանցի երիտասարդ կանանց եւ աղջիկների համար. հայտերն ընդունվում են մինչեւ մայիսի 5-ը
26 Ապրիլի, 2024

Թվային գրագիտության 3-ամսյա դպրոց՝ հայաստանցի երիտասարդ կանանց եւ աղջիկների համար. հայտերն ընդունվում են մինչեւ մայիսի 5-ը


Հայաստանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիրը հրավիրում է երիտասարդ կանանց եւ աղջիկներին դիմել մայիսից մեկնարկող «Թվային գրագիտության 3-ամսյա դպրոց»-ին։

Դիմել կարող են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում եւ Երեւանում բնակվող 18-25 տարեկան երիտասարդ կանայք եւ աղջիկները։ Ծրագրի մասնակիցները կբարելավեն իրենց համակարգչային եւ թվային հմտությունները՝ ավելի մրցունակ դառնալով աշխատաշուկայում։

Դասընթացները տեղի են ունենալու մայիս-հուլիս ամիսներին (շաբաթական 2 օր) Երեւանի Ալտերնատիվ երիտասարդական կենտրոնում։

Մասնակցությունն անվճար է, իսկ մասնակիցների ճանապարհածախսը փոխհատուցվում է։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 5-ն է։

Մանրամասներին ծանոթանալու եւ դիմելու համար անցե՛ք հետեւյալ հղումով։

«Ապահով տարածք Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդների համար» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից՝ «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից՝ «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

5 Մայիսի, 2024

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,