Տարածաշրջանային կանաչ ճամբար Հայաստանում եւ Վրաստանում ապրող երիտասարդ առաջնորդների համար. դիմումներն ընդունվում են մինչեւ նոյեմբերի 22-ը
18 Նոյեմբերի, 2022

Տարածաշրջանային կանաչ ճամբար Հայաստանում եւ Վրաստանում ապրող երիտասարդ առաջնորդների համար. դիմումներն ընդունվում են մինչեւ նոյեմբերի 22-ը


EU4Youth-ը կազմակերպում է տարածաշրջանային երիտասարդական կանաչ ճամբար Հայաստանում և Վրաստանում ապրող երիտասարդ առաջնորդների համար:

Ճամբարը տեղի կունենա դեկտեմբերի 1-ից 10-ը Վրաստանում՝ Բուլաչաուրի կանաչ կենտրոնում:

Տարածաշրջանային կանաչ ճամբարի նպատակը Հայաստանում և Վրաստանում ապրող երիտասարդների միջև համագործակցության ամրապնդումն է, նրանց իրազեկության բարձրացումը՝ կլիմայի փոփոխության, բնապահպանական մարտահրավերների և շրջանաձև տնտեսության վերաբերյալ, ինչպես նաև երկու երկրներում կանաչ առաջընթացի խթանումը՝ սոցիալական ձեռներեցության մասին գիտելիքները կիսելով:

Դիմել կարող են երկու երկրների 14-29 տարեկան երիտասարդները (Վրաստանի դեպքում՝ միայն Գորի, Ախմետա և Նինոծմինդա համայնքներում ապրող երիտասարդները), ովքեր ունեն անգլերենի իմացություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 22-ն է։

Տարածաշրջանային կանաչ ճամբարը կազմակերպվում է ԵՄ աջակցությամբ իրականացվող «EU4Youth՝ Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» (SEED) նախագծի շրջանակներում, որն իրականացնում են Կովկասի բնապահպանական ՀԿ-ների ցանցը (CENN)՝ «Կանաչ արահետ» ՀԿ-ի (Հայաստան) և Կախեթի տարածքային զարգացման հիմնադրամի (ԿՏԶՀ) հետ համագործակցությամբ։

Իմացիր ավելին

Գրանցում

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

22 Նոյեմբերի, 2022

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,