Մագդեբուրգի Եվրոպական երիտասարդական կրթական կենտրոնը շտապ փնտրում է 15 կամավորների եվրոպական և արևելյան գործընկերության մի շարք երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ 2022 թվականի գարնանը իր կամավորական թիմին միանալու համար։
Կամավորները պետք է լինեն 18-30 տարեկան, խոսեն ուկրաիներեն և/կամ ռուսերեն լեզուներով, պատրաստ լինեն երկու ամիս աշխատել Ուկրաինայից ժամանած փախստականների հետ և աջակցել նրանց: Նրանք կաշխատեն թիմով, որպեսզի օգնեն կազմակերպել Եվրոպական երիտասարդական կրթական կենտրոնում և Մագդեբուրգում ապաստանած փախստականների առօրյա կյանքը:
Կեցության, սննդի և ճանապարհորդության հետ կապված ծախսերը հոգում է կազմակերպիչ կողմը:
Սույն կամավորական գործողությունը կազմակերպվում է Եվրոպական համերաշխության կորպուսի շրջանակներում։ Եվրոպական համերաշխության կորպուսը ԵՄ ծրագիր է, որը նախատեսված է երիտասարդների համար, ովքեր ցանկանում են համերաշխության գործունեություն ծավալել տարբեր ոլորտներում՝ սկսած անապահով մարդկանց օգնությունից մինչև առողջապահական և բնապահպանական գործողություններին նպաստելը ԵՄ-ում և դրա սահմաններից դուրս:
Վերջնաժամկետը՝ 18/03/2022
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում