ՔՀԿ-ները հրավիրվում են մասնակցելու փետրվարի 9-ից 10-ը կայանալիք առցանց ֆորումին՝ նվիրված Արևելյան գործընկերությունում գենդերային հավասարության և կանանց հզորացման հարցերին

ՔՀԿ-ները հրավիրվում են մասնակցելու փետրվարի 9-ից 10-ը կայանալիք առցանց ֆորումին՝ նվիրված Արևելյան գործընկերությունում գենդերային հավասարության և կանանց հզորացման հարցերին


Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ-ներ) հրավիրվում են մասնակցելու «Գենդերային հավասարությունը և կանանց հզորացումը Արևելյան գործընկերության երկրներում. ՔՀԿ-ների դերն ու համագործակցության հնարավորությունները» թեմայով առաջանցիկ առցանց ֆորումին: Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 9-ին և 10-ին։

«EU4Gender Equality Reform Helpdesk» («ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. բարեփոխումներին աջակցության ծառայություն») ծրագրի կողմից կազմակերպված և Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ֆորումը կհամախմբի ՔՀԿ-ներին, միջազգային կազմակերպություններին, փորձագետներին և գենդերային հարցերով խորհրդատուներին ու ակտիվիստներին Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրներից: Նրանք կքննարկեն տարածաշրջանում գենդերային հավասարությանը և կանանց հզորացմանը վերաբերող հիմնական հարցերն ու մարտահրավերները, ինչպես նաև տեղեկատվության և գիտելիքի փոխանակման ցանցի մշակումն ու հզորացումը:

Առցանց ֆորումը կներառի ՔՀԿ-ների և փորձագետների մասնակցությամբ պանելային քննարկումներ՝ կենտրոնանալով կանանց սոցիալական և տնտեսական հզորացման, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և վերացման ռազմավարությունների և այլ կարևոր թեմաների վրա:

Ֆորումին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կարճ ձևաթուղթը՝ դրա մեկնարկից մեկ օր առաջ Zoom հրավեր ստանալու համար:

Իմացիր ավելին

ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. բարեփոխումներին աջակցության ծառայություն

«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. բարեփոխումներին աջակցության ծառայություն» ծրագիր. Տեղեկատվական թերթիկ 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

10 Փետրվարի, 2022

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,