Պրակտիկայի հնարավորություն Եվրոպական հանձնաժողովում. դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 31

Պրակտիկայի հնարավորություն Եվրոպական հանձնաժողովում. դիմելու վերջնաժամկետը՝ օգոստոսի 31


Եվրոպական հանձնաժողովում 2023 թվականի մարտին մեկնարկող հինգամսյա վճարովի պրակտիկայի համար գրանցումն արդեն մեկնարկել է։

«Կապույտ գիրք» պրակտիկայի ծրագիրը հնարավորություն է տալիս գործնական փորձ ձեռք բերել շնորհիվ ԵՄ տնօրենություններում, հաստատություններում և գործակալություններում վճարովի փորձառության: Դուք կարող եք տեղակայվել Բրյուսելում, Լյուքսեմբուրգում կամ Եվրոպական միության այլ վայրերում, որտեղ գտնվում են ԵՄ այլ գործակալությունները:

Հայտեր ընդունվում են հիմնականում ԵՄ քաղաքացիներից, սակայն սահմանափակ թվով տեղեր հատկացված են նաև ԵՄ քաղաքացի չհանդիսացող անձանց համար։

Դիմել կարող են այն անձինք, ովքեր ունեն ցանկացած մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, չունեն ԵՄ որևէ հաստատությունում, մարմնում, գործակալությունում կամ պատվիրակությունում աշխատելու վեց շաբաթից ավելի փորձ և վարժ տիրապետում են անգլերենին, գերմաներենին կամ ֆրանսերենին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի օգոստոսի 31-ը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Օգոստոսի, 2022

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,