Նոր առցանց հարթակն իրավաբանական և գործարար խորհրդատվություն է առաջարկում ՓՄՁ-ներին
14 Սեպտեմբերի, 2021

Նոր առցանց հարթակն իրավաբանական և գործարար խորհրդատվություն է առաջարկում ՓՄՁ-ներին


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) գործարկում է իրավաբանական և գործարար խորհուրդներ պարունակող առցանց ռեսուրս՝ աջակցելու արևելյան գործընկեր երկրների գերփոքր, փոքր և միջին ձեռնարկություններին՝ COVID-19 համավարակից հետո առաջացած նոր մարտահրավերներին նրանց պատրաստությունն ամրապնդելու նպատակով:

Նոր կայքն առաջարկում է փորձագիտական խորհուրդներ, որոնք բիզնեսի սեփականատերերին և կառավարիչներին կօգնեն մատակարարների, հաճախորդների և աշխատակիցների հետ գործ ունենալիս, գործառնական և ֆինանսական մարտահրավերները կառավարելիս և վերակառուցման գործընթացում կողմնորոշվելիս: Հարթակը ձեռնարկություններին տրամադրում է նաև իրավաբանական խորհրդատվություն կորպորատիվ, աշխատանքային և սնանկության օրենսդրությունների ոլորտներում, որտեղ փոքր բիզնեսը գիտելիքների և տեղեկատվության մեծ պահանջարկ ունի:

Կայքը կառուցված է վեց մոդուլների շուրջ.

  1. Գործարար ռազմավարության մշակում.
  2. Մարդկային ռեսուրսների հաջող կառավարում.
  3. Հաջող բիզնեսվարություն.
  4. Բիզնեսի տեղափոխում առցանց միջավայր.
  5. Բիզնեսի ֆինանսական ապահովություն.
  6. Բիզնեսի ֆինանսական միջոցների վերակառուցում:

Ուղեցույցին աջակցում են տարբեր ձևանմուշներն ու դեպքերի ուսումնասիրությունները և օգնում օգտվողներին կիրառել հասկացություններն իրենց ամենօրյա գործողություններում:

Կայքը պարունակում է նաև երեք առանձին էջեր՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար, որոնք տեղական լեզվով խորհրդատվություն են տրամադրում հատուկ այդ երկրների համար:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԶԵԲ առցանց ռեսուրսը՝ ՓՄՁ-ների համարԱռանձին երկրների էջեր՝ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համար

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

31 Դեկտեմբերի, 2024


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,