Մրցույթի հրավեր նոր ֆինանսավորվող քաղաքացիական հասարակության պլատֆորմին միանալ ցանկացող հասարակական կազմակերպությունների կամ հիմնադրամների համար
9 Մայիսի, 2024

Մրցույթի հրավեր նոր ֆինանսավորվող քաղաքացիական հասարակության պլատֆորմին միանալ ցանկացող հասարակական կազմակերպությունների կամ հիմնադրամների համար


ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) համաձայն՝ Հայաստանում ստեղծվում է քաղաքացիական հասարակության պլատֆորմ՝ որպես հանդիպումների եւ կարծիքների փոխանակման հարթակ:

Պլատֆորմը բաղկացած է լինելու Եվրոպական միության քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ցանցերի ու հարթակների ներկայացուցիչներից։

Քաղաքացիական հասարակության այս պլատֆորմի կազմը ձեւավորելու համար ստեղծված ընտրական հանձնաժողովը հայտարարում է դրա մաս կազմելու մրցույթի հրավեր։

Պլատֆորմի կազմում ընտրվելու իրավունք ունեն ՀԸԳՀ-ով սահմանված ոլորտներից որեւէ մեկում վերջին 3 տարիների ընթացքում գործունեություն ծավալած եւ այդ ծրագրային թեմաներով զեկույցներ հրապարակած, գործատուների միավորում կամ արհմիություն չհանդիսացող հասարակական կազմակերպությունները կամ հիմնադրամները։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 15-ը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

15 Մայիսի, 2024

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,