Միացի՛ր EU4BCC նախաձեռնության փետրվարի 15-ի միջոցառմանը և գտի՛ր գործընկերներ
9 Փետրվարի, 2022

Միացի՛ր EU4BCC նախաձեռնության փետրվարի 15-ի միջոցառմանը և գտի՛ր գործընկերներ


ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն՝ բիզնեսի համար. միավորելով ընկերություններին» ծրագիրը (EU4BCC) հրավիրում է գործարարության աջակցման գրասենյակներին և փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ)՝ մասնակցելու փետրվարի 15-ին նախատեսված իր գործարար կապերի հաստատման միջոցառմանը:

Այս առցանց միջոցառումը մասնակիցներին հնարավորություն կտա հանդիպել և հիմք ստեղծել ոլորտների լայն ընտրանիում ապագա համագործակցության համար. բիո/օրգանական սնունդ, ստեղծարար արդյունաբերություն, տեքստիլ արդյունաբերություն, զբոսաշրջություն և գինեգործություն:

Սույն գործարար կապերի հաստատման միջոցառումն առաջին հերթին ուղղված է EU4BCC ծրագրում ընդգրկված գրեթե 500 գործարարության աջակցման գրասենյակներին և ՓՄՁ-ներին: Բացի այդ, ողջունվում է նաև այլ գործարարության աջակցման գրասենյակների և ՓՄՁ-ների մասնակցությունը:

«ԵՄ-ն՝ բիզնեսի համար. միավորելով ընկերություններին» (EU4BCC) ծրագիրը կառավարվում է Եվրապալատի (EUROCHAMBRES) կողմից և ֆինանսավորվում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակներում: Ծրագրի նպատակն է խթանել առևտուրը ԵՄ և ԱլԳ երկրների միջև:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

15 Փետրվարի, 2022

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,