2022 թվականի հունիսի 9-ից 12-ը Եվրոպական հանձնաժողովը կազմակերպում է առաջին «Նոր Եվրոպական Բաուհաուզ» փառատոնը և ընդունում հայտեր անհատներից ու ոչ առևտրային կազմակերպություններից՝ փառատոնին մասնակցելու համար:
2022 թվականի փառատոնը կանցկացվի հիբրիդային ձևաչափով, իսկ հիմնական միջոցառումները տեղի կունենան Բրյուսելում, որին զուգահեռ հարակից միջոցառումներ կանցկացվեն ԵՄ-ում և նրա սահմաններից դուրս: Փառատոնին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել կազմակերպություններ, մշակութային կոլեկտիվներ, հաստատություններ, համալսարաններ, ճարտարապետներ, քաղաքներ, մարզեր, ընկերություններ, արվեստագետներ, ուսանողներ, գիտնականներ, նորարարներ և այլ հետաքրքրված անձինք: Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան և Ուկրաինան ներկայացնող անհատներն ու ոչ առևտրային կազմակերպությունները նույնպես հրավիրվում են մասնակցելու տոնավաճառին և փառատոնին (երկուսն էլ տեղի կունենան Բրյուսելում) և կազմակերպելու հարակից միջոցառումներ:
Բոլոր հայտերը պետք է խթանեն Նոր եվրոպական Բաուհաուզի արժեքները և գեղեցիկ ու կայուն տարածքների և համակեցության ձևերի զարգացումը:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022թ. մարտի 7-ն է։
Իմացիր ավելին
Հետաքրքրության արտահայտման հրավեր հարակից միջոցառում կազմակերպելու համար
Հետաքրքրության արտահայտման հրավեր տոնավաճառի համար. ծրագրերի ցուցահանդես
Հետաքրքրության արտահայտման հրավեր փառատոնի համար. մշակութային և արտիստական միջոցառումներ
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,