Մայիսի 29-ից հունիսի 7-ը Երեւանում կանցկացվի եվրոպական ֆիլմերի փառատոն
21 Մայիսի, 2024

Մայիսի 29-ից հունիսի 7-ը Երեւանում կանցկացվի եվրոպական ֆիլմերի փառատոն


Հայաստանում ԵՄ պատվիրակությունը «Եվրոպայի օր» տոնակատարությունների շրջանակում կազմակերպում է եվրոպական ֆիլմերի փառատոն։

Այն տեղի կունենա մայիսի 29-ից հունիսի 7-ը Երեւանում՝ Կինոյի տանը եւ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դահլիճում։

Այս տարի փառատոնում ընգրկված են 23 ֆիլմեր՝ Բելգիայից, Պորտուգալիայից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Գերմանիայից, Սլովակիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Իտալիայից, Կիպրոսից, Հունաստանից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Ֆինլանդիայից, Մալթայից, Դանիայից եւ Հայաստանից։

«Ֆիլմերի ցուցադրությունը հնարավորություն է՝ ծանոթանալու եվրոպական մշակույթին եւ այն կարեւոր գաղափարներին, որոնք հեղինակները փորձել են փոխանցել ֆիլմերի միջոցով», – նշված է Հայաստանում ԵՄ պատվիրակության տարածած մամուլի հաղորդագրությունում։

Փառատոնի շրջանակում հունիսի 4-ին կցուցադրվի Մստիսլավ Չերնովի «20 օր Մարիուպոլում» վավերագրական ֆիլմը: Կինոնկարում օգտագործված են Մարիուպոլի վրա ռուսական հարձակման առաջին օրերին շրջափակված քաղաքում հայտնված լրագրողների լուսանկարները եւ տեսանյութերը։ «20 օր Մարիուպոլում» ֆիլմը 2024 թվականին արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես լավագույն վավերագրական ֆիլմ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

7 Հունիսի, 2024

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,