«Կատապուլտ տաղավար 2023. Scenius» ստեղծարար արդյունաբերության ցուցահանդեսն ընդունում է մասնակցության հայտեր։ Ցուցահանդեսը կկայանա 2023թ. մարտի 31-ից ապրիլի 30-ը Երևանում։
«Կատապուլտ տաղավար»-ը ցուցահանդես-տոնավաճառ է, որի նպատակն է խթանել Հայաստանի ստեղծարար տնտեսությունը: Միջոցառման առանցքը «կապսուլ»-ներն են՝ ցուցահանդեսի շրջանակում ներկայացվող փոքր տաղավարները, որոնք ներկայացնում են ստեղծարարության որոշակի ոլորտ: Զուգահեռաբար «Կատապուլտ բեմ»-ը կներկայացնի խմբային միջոցառումների և պերֆորմանս արվեստի ծրագիր, որը կհամադրվի և կհամակարգվի «ԱՐէ» կատարողական արվեստի փառատոնի կողմից: Հետաքրքրված ընկերությունները կարող են հայտ ներկայացնել ինչպես «Կապսուլ»-ների, այնպես էլ «Կատապուլտ բեմ»-ի համար։
Ծրագիրն առաջարկում է 600,000 դրամին համարժեք ծախսերի փոխհատուցում միավոր կապսուլային նախագծի համար:
Դիմումներն ընդունվում են մինչև 2023 թվականի փետրվարի 6-ը:
Իմացիր ավելին
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,