Լեհաստանի Վրոցլավ քաղաքում գործող «OSTOJA» հաշմանդամություն ունեցող անձանց ասոցիացիան հրավիրում է կամավորների Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից՝ ասոցիացիայի գործունեության մեջ երկարաժամկետ ներգրավվածության համար:
Կամավորները կկարողանան օգնել անձնակազմին նրանց առօրյա աշխատանքում և կազմակերպել իրենց սեփական սեմինարներն ու միջոցառումները (իրենց մայրենի լեզվի, արվեստի, երաժշտության դասավանդման և այլն):
Ասոցիացիան կհոգա վիզայի ստացման, ճանապարհորդության, կեցության, քաղաքային հասարակական տրանսպորտի, գրպանի և ապահովագրության ծախսերը:
Կամավորական գործունեության տևողությունը 43 շաբաթ է՝ փետրվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունվարի 31-ը:
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում