Հայտամրցույթներ՝ ի սատարումն Եվրոպական ժառանգության օրերի
24 Նոյեմբերի, 2021

Հայտամրցույթներ՝ ի սատարումն Եվրոպական ժառանգության օրերի


Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպայի խորհուրդը իրենց համատեղ «Եվրոպական ժառանգության օրեր» գործողության շրջանակներում մեկնարկել են հայտամրցույթ՝ ի սատարումն այդ օրերի ներքո կազմակերպվելիք միջոցառումների:

Եվրոպական ժառանգության օրերը Եվրոպայում ապրող մարդկանց կողմից ամենանշվող մասնակցային մշակութային միջոցառումներն են: Տվյալ գործողությունն ամեն տարի  ներառում է մինչև 70,000 միջոցառում, որոնք մոտ 30 միլիոն այցելու են ներգրավում Եվրոպական մշակութային կոնվենցիան ստորագրած 50 եվրոպական երկրներում՝ ներառյալ Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրները:

Եվրոպական ժառանգության օրերին նվիրված պատմությունների հայտամրցույթն էլ նպատակ ունի լուսաբանել այս միջոցառումների հիմքում ընկած պատմությունները և ձայն տալ այն անհատներին, կազմակերպություններին և ասոցիացիաներին, որոնք ցանկանում են կիսվել իրենց պատմությամբ: Մշակութային ժառանգության ուղղվածությամբ ծրագրերին կհատկացվի մինչև 10,000 եվրո: Դիմորդները պետք է հյուրընկալած կամ կազմակերպած լինեն Եվրոպական ժառանգության օրերի առնվազն մեկ միջոցառում՝ 2018 թվականի օգոստոսի 18-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Ակնկալվում է նաև, որ դիմորդները նախատեսում են Եվրոպական ժառանգության օրերի միջոցառում հյուրընկալել կամ կազմակերպել 2022 թվականի ընթացքում:

Երկու հայտամրցույթների համար էլ ծրագրային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի հունվարի 17-ն է:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

17 Հունվարի, 2022

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,