Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը փնտրում է լրիվ դրույքով քարտուղարի Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնում աշխատելու համար։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 2-ը։
Ընտրված թեկնածուն կապահովի ընդհանուր վարչարարական աջակցություն և փաստաթղթերի կառավարման ծառայություններ, կիրականացնի գլխավոր քարտուղարության առաջադրանքները:
Սկզբնական բազային համախառն աշխատավարձը կազմում է 579,027 ՀՀ դրամ։
Թեկնածուները պետք է վարժ տիրապետեն հայերենին, ունենան անգլերենի լավ աշխատանքային իմացություն և առնվազն երեք տարվա համապատասխան փորձ:
Իմացիր ավելին
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,