Մեկնարկում է նորարարական դրամաշնորհների հայտամրցույթ՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագրի շրջանակում: Դրամաշնորհների նպատակն է ներմուծել քաղաքային թափոնների կառավարման և կենցաղային վտանգավոր թափոնների կառավարման նորարար և խելացի լուծումներ:
Դրամաշնորհները բաց են ՓՄՁ-ների, գիտահետազոտական և/կամ զարգացման հաստատությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար, որոնք ցանկանում են մշակել քաղաքային թափոնների կառավարման և կենցաղային վտանգավոր թափոնների կառավարման նոր և հնարամիտ լուծումներ:
ԵՄ-ը կտրամադրի ֆինանսավորում ընտրություն անցած գործողությունների ընդհանուր արժեքի 90%-ի չափով։ Առաջարկվող գործողությունների բյուջեները՝ 25-ից մինչև 45 հազար եվրո:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի ապրիլի 7-ը
Բոլոր հետաքրքրված դիմորդները հրավիրվում են գրանցվելու և մասնակցելու 2023 թվականի մարտի 10-ին կայանալիք տեղեկատվական առցանց հանդիպմանը:
Իմացիր ավելին
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,