Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. Համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակում ընդունվում են հայտեր՝ Հայաստանում ՔՈՎԻԴ-19 համավարակի և 2020թ. պատերազմի մարդասիրական, սոցիալական և տնտեսական հետցնցումների մեղմման նպատակով փոքր դրամաշնորհների համար։
Հայտ կարող են ներկայացնել Հայաստանում գրանցված բոլոր հասարակական կազմակերպությունները:
Տրամադրվելու է մինչև 25 դրամաշնորհ։ Յուրաքանչյուր դրամաշնորհի չափը կլինի 2,5-10 մլն ՀՀ դրամի սահմաններում։
STRIVE ծրագիրն իրականացվում է Մերձավոր Արևելքի հիմնադրամի Բելգիայի գրասենյակի կողմից Հայաստանում գործող չորս քաղհասարակության կազմակերպությունների հետ գործակցությամբ՝ նպատակ ունենալով բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների դիմակայունությունը, գործունեության կայունությունը, հաշվետվողականությունը և նորարարական կարողությունները:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2022թ. մայիսի 22-ը։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում