Համայնքային ակտիվության և քաղաքացիական թվային կրթաթոշակներ։ Դիմիր և ստացիր 5000 եվրո՝ քո գործունեությանն ի աջակցություն

Համայնքային ակտիվության և քաղաքացիական թվային կրթաթոշակներ։ Դիմիր և ստացիր 5000 եվրո՝ քո գործունեությանն ի աջակցություն


Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամը մեկնարկել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող իր կրթաթոշակային ծրագրի 7-րդ փուլը՝ փնտրելով քաղաքացիական ակտիվիստների կամ համապատասխան մտածողությամբ քաղաքացիների Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից՝ իր Քաղաքացիական հասարակության կրթաթոշակների ցանցին միանալու համար:

Կրթաթոշակների հիմնական նպատակն է աջակցել նրանց, ովքեր խորը նվիրվածություն են դրսևորում իրենց համայնքներում դրական սոցիալական փոփոխություններ բերելուն՝ զարգացնելով կրթաթոշակառուների՝ համայնքների և իշխանությունների հետ կառուցողականորեն համագործակցելու և ԱլԳ երկրներում բարեփոխումներին նպաստելու կարողությունները։

Ընտրված թեկնածուներին կտրամադրվի համապատասխան ուսուցում և հրահանգավորում, 5000 եվրո՝ համապատասխան գործողությունների իրականացման համար, ինչպես նաև գործնական կապերի հաստատման հնարավորություններ:

Կրթաթոշակները երկու տեսակի են՝ Համայնքային ակտիվության կրթաթոշակներ և Քաղաքացիական թվային կրթաթոշակներ (նախատեսված են հատուկ ՏՏ մասնագետների համար, ինչպիսիք են ինժեներ — ծրագրավորողները, տվյալների մասնագետները, դիզայներները, ովքեր օգտագործում են տեխնոլոգիաներ՝ ի օգուտ համայնքի):

Մրցույթը բաց է Արևելյան գործընկերության երկրների 18 տարին լրացած բոլոր քաղաքացիների համար, ովքեր ունեն անգլերեն լեզվի լավ իմացություն, քաղաքացիականապես ակտիվ են կամ ունեն համայնքի կարիքների համար տեխնոլոգիական լուծումներ մշակելու ցանկություն:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի հոկտեմբերի 15-ը: Կրթաթոշակների տրամադրման մոտավոր ժամկետը 2023 թվականի հունվարն է:

Ծրագիրն Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության կրթաթոշակային ծրագրի կառավարումն իրականացնում է 2017 թվականից։ Ամեն տարի ընտրվում են 20 երիտասարդ քաղաքացիական հասարակության ակտիվիստներ/առաջնորդներ: Ծրագիրն այժմ թևակոխում է ընդլայնված փուլ՝ նպատակ ունենալով բացահայտել և աջակցել ևս 120 կրթաթոշակառուների հաջորդ երեք տարիների ընթացքում:

Իմացիր ավելին

Հայտարարություն

Դիմել

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության հիմնադրամը հայտարարել է իր նոր կրթաթոշակառուների անունները։ Նոր հայտերի ընդունումը սարերի հետևում չէ

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

15 Հոկտեմբերի, 2022

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,