Եվրոպական համերաշխության կորպուս. մինչեւ մեկ տարի կամավորության հնարավորություն Գերմանիայում՝ հայ եւ ուկրաինացի երիտասարդների համար
11 Հունվարի, 2024

Եվրոպական համերաշխության կորպուս. մինչեւ մեկ տարի կամավորության հնարավորություն Գերմանիայում՝ հայ եւ ուկրաինացի երիտասարդների համար


Գերմանական Gemeinwesenverein Heerstraße Nord eV կազմակերպությունը, որը տեղակայված է Բեռլինում, Հայաստանի եւ Ուկրաինայի երիտասարդ կամավորներին հրավիրում է միանալ իր թիմին մինչեւ մեկ տարի ժամկետով:

Կամավորական գործունեությունը կարող է իրականացվել 2024 թվականի մարտի 1-ից մինչեւ 2025 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում։

Կենտրոնը զբաղվում է մշակութային բազմազանության, ժամանցի եւ սերունդների միջեւ համագործակցության խթանմամբ։ Կազմակերպությունը թատերական եւ երաժշտական միջոցառումների, երգչախմբերին մասնակցության, սոցիալական հավաքների եւ ծրագրերի միջոցով նպաստում է բոլոր տարիքի մասնակիցների միջեւ փոխըմբռնմանը, հարգանքին եւ փորձի փոխանակմանը: Հիմնական ուշադրությունը դարձվում է անհատների հզորացմանը՝ նպաստելու համայնքային կյանքին վերջիններիս ակտիվ մասնակցությանը, ինչպես նաեւ խթանելու սերունդների համերաշխությունը եւ համախմբվածությունը:

Յուրաքանչյուր կամավոր ապահովվում է կացարանով, սննդի եւ գրպանի գումարով, ինչպես նաեւ Բեռլինի AB գոտում ամսական ճանապարհորդական տոմսով:

Երկու ամսվա ընթացքում կամավորը կկարողանա գրանցվել գերմաներենի հիմնական մակարդակի դասընթացին, այնուհետեւ միանալ Եվրոպական համերաշխության կորպուսի գերմաներենի դասընթացներին:

Կազմակերպությունը ողջունում է ցանկացած սեռի կամ կրթությամբ մոտիվացված եւ ազատամիտ երիտասարդներին: Գերմաներենի կամ անգլերենի իմացությունն առավելություն է, բայց ոչ պարտադիր։

Այս հրավերը որեւէ հատուկ վերջնաժամկետ չունի։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

1 Մարտի, 2024


Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,