EU4Digital-ի Կրթական տեխնոլոգիաների կենտրոնը (EdTech Hub) փնտրում է պոտենցիալ գործընկեր կազմակերպություններ, որոնք տրամադրում են էլեկտրոնային կոմերցիայի, թվային մարքեթինգի կամ բիզնես գործընթացների թվայնացման հետ կապված կրթական նյութեր։
Այս տարվա մարտ ամսին գործարկված EdTech Hub-ը կօգնի նպաստել ԱլԳ երկրների 1 միլիոն քաղաքացիների թվային հմտությունների զարգացմանը եւ աջակցել նշված երկրներում գործող 500 հազար ՓՄՁ-ների։
Այս ծրագրի շրջանակում կստեղծվի թվային ուսուցման հարթակ, որը կներառի օգտագործողին հարմար առցանց դասընթացներ՝ հարմարեցված Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) կարիքներին: EdTech Hub-ի առաջին դասընթացները նախատեսված են 2023 թվականի հուլիսին:
Եթե ձեր կազմակերպությունը ցանկանում է օգնել բարելավել ԱլԳ երկրներում գործող ՓՄՁ-ների թվային հմտությունները կամ աջակցություն է տրամադրում վերջիններիս, կարող եք կապ հաստատել «Կրթական տեխնոլոգիաների կենտրոն» ծրագրի հետ՝ գրելով eu4digital@lt.ey.com էլեկտրոնային հասցեին։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,