Գյոթե ինստիտուտը «EU4Dialogue» ծրագրի շրջանակներում հրավիրում է Հարավային Կովկասի երկրների և Մոլդովայի մշակույթի ոլորտի ղեկավարներին ու մասնագետներին մասնակցելու ապրիլի 20-ից 30-ը Երևանում անցկացվելիք Մշակույթի կառավարման երրորդ ակադեմիային:
EU4Dialogue-ի ակադեմիաները գիտելիքների հորիզոնական փոխանակման և համատեղ գաղափարների զարգացման հարթակ են: Յուրաքանչյուր մասնակից, այդ թվում՝ կազմակերպիչներն ու հրավիրյալ դասախոսները և՛ ուսուցանում, և՛ սովորում են, կիսվում են գիտելիքներով ու փորձով և սովորում ուրիշներից, ինչպես նաև համատեղ երկխոսության միջոցով ընդհանուր պատկերացում են ձևավորում առաջադրված հիմնահարցերի շուրջ:
Ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակցելու ինտենսիվ դասընթացի, որը կներառի դասախոսություններ, աշխատաժողովներ, ինտերակտիվ վարժություններ, կոլեկտիվ և անհատական պարապմունքներ ու կարողությունների զարգացման այլ ձևաչափեր: Ակադեմիան կներառի նաև ծրագրային ինկուբատոր, որը մասնակիցներին կխրախուսի դիմել ծրագրային առաջարկներով։
Այս հնարավորությունը բաց է մշակույթի ոլորտի մենեջերների, մշակութային հաստատությունների ղեկավարների, պրոդյուսերների և համադրողների համար, ովքեր աշխատում են ինքնուրույն, պետական կամ մասնավոր մշակութային կազմակերպությունում և ունեն առնվազն երկու տարվա փորձ:
Ակադեմիան հոգում է բոլոր միջոցառումներին մասնակցության, կեցության և բնակության վայրից Երևան ճանապարհորդության, ինչպես նաև Երևանում գտնվելու ընթացքում օրական երեքանգամյա սննդի ծախսերը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 19-ն է։
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ЕU4Dialogue» ծրագիրն իրականացվում է Հարավային Կովկասի երկրներում և Մոլդովայում և ուղղված է խթանելու մասնագետների, ուսանողների և արվեստագետների միջև կրթական և մշակութային փոխանակումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով առկա տարաձայնությունների հաղթահարմանը:
Իմացիր ավելին
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,