ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Culture» (ԵՄ-ը՝ մշակույթի համար) ծրագիրը հայտարարում է շարժունակության դրամաշնորհների իր երրորդ մրցույթը՝ աջակցելու Արեւելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի արվեստագետներին ու մշակույթի ոլորտի մասնագետներին:
«EU4Culture» շարժունակության դրամաշնորհները տրամադրվում են պրակտիկայի, ճանաչողական այցերի, համաժողովների, մասնագիտական զարգացման, ինչպես նաեւ գիտելիքի փոխանակումն ու միջմշակութային երկխոսությունը խթանող այլ հնարավորությունների համար:
Մրցույթին կարող են մասնակցել մշակութային բոլոր բնագավառների գործիչները կամ մասնագետները: Նրանք պետք է լինեն վերոնշյալ երկրների 18 տարին լրացած քաղաքացիներ կամ օրինական բնակիչներ: Մրցույթը հատուկ հնարավորություններ է առաջարկում մայրաքաղաքներից դուրս բնակվող դիմորդներին:
Մրցույթը նախատեսված է չորս տեսակ շարժունակության գործողությունների ֆինանսավորման համար.
Շարժունակության ծրագրերը կարող են իրականացվել 2023 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2024 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ ԵՄ անդամ երկրներում, ԵՄ գործընկեր երկրներում եւ եվրոպական այլ երկրներում:
«EU4Culture» շարժունակության դրամաշնորհների դիմորդները պետք է մշակեն իրենց կողմից առաջարկվող միջազգային շարժունակության գործողության ծրագիր եւ բյուջե ու այն ներկայացնեն Գյոթե ինստիտուտի հայտերի ընդունման պորտալի (GAP) միջոցով:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը լրանում է մարտի 27-ին, ժամը՝ 15։00-ին (ԿԵԺ)։
Փետրվարի 16-ից 24-ը Zoom հարթակի միջոցով կանցկացվեն շարժունակության դրամաշնորհների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումներ: Խնդրում ենք գրանցվել նախապես։
«EU4Culture» շարժունակության դրամաշնորհները նպատակ ունեն խթանել Արեւելյան գործընկերության երկրների արվեստագետների եւ մշակութային մասնագետների միջեւ միջմշակութային երկխոսությունը եւ գիտելիքների փոխանակումը: Առաջին երկու դրամաշնորհային մրցույթների ընթացքում ծրագիրն աջակցել է 155 անհատների շարժունակության ծրագրերին: Մինչեւ 2024 թվականը կհայտարարվի եւս երկու մրցույթ։
«EU4Culture» ծրագիրն իրականացվում է Գյոթե ինստիտուտի, Չեխական կենտրոնների, Դանիական մշակութային ինստիտուտի եւ Վրաստանում ֆրանսիական ինստիտուտի կողմից:
Իմացիր ավելին
Գրանցվել տեղեկատվական հանդիպման համար
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,