Էներգետիկ համայնքի ամառային դպրոց 2023-ն ընդունում է մինչև 48 հետբուհական ուսանող և երիտասարդ մասնագետ՝ էներգետիկ անցման մասին խորը գիտելիքներ ձեռք բերելու համար: Ամառային դպրոցը տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 19-ից 26-ը Սերբիայում՝ Բելգրադի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում:
Դիմելու իրավասություն ունեն Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան ներկայացնող ուսանողները: Մասնակցությունն անվճար է։
Ամառային դպրոցը նախատեսված է բարձր մոտիվացիա ունեցող հետբուհական ուսանողների (մագիստրոսներ կամ ասպիրանտներ), էներգետիկայի հետ կապված բոլոր դիսցիպլինների գիտաշխատողների, պետական հաստատություններում, մասնավոր ընկերություններում, վերլուծական կենտրոններում, ՀԿ-ներում և այլ համապատասխան ոլորտներում աշխատող երիտասարդ մասնագետների համար: Այս տարվա ամառային դպրոցի ծրագիրը շուտով կհրապարակվի առցանց։
Դիմելու վերջնաժամկետը մարտի 31-ն է։
2023 թվականի ամառային դպրոցը կազմակերպվում է Վիշեգրադի հիմնադրամի, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի «Dialogue Southeast Europe» նախաձեռնության (FES SOE) և Բելգրադի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի համագործակցությամբ:
Իմացիր ավելին
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,