ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. հայտամրցույթ՝ արևելյան գործընկեր երկրների ՔՀԿ-ների համար
3 Սեպտեմբերի, 2021

ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. հայտամրցույթ՝ արևելյան գործընկեր երկրների ՔՀԿ-ների համար


Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կառույցի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից Արևելյան գործընկերության 6 երկրներում իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագիրը մեկնարկում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) համար նախատեսված հայտամրցույթ:

Սա հայտամրցույթի երկրորդ փուլն է, որն ուղղված է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք նպաստում են գենդերային հավասարությանը, կանանց հզորացմանը, գենդերային բռնության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին:

Ակնկալվում է, որ ներկայացվելիք հայտերը կառաջարկեն 2020թ.-ին հայտարարված առաջին փուլի նախաձեռնությունների շարունակություն կամ նոր նախաձեռնություններ, որոնք կնպաստեն գենդերային կարծրատիպերի և անբարենպաստ սոցիալական նորմերի՝ որպես գենդերային անհավասարության և դրա ամենատարածված ձև համարվող կանանց նկատմամբ բռնության հիմնական պատճառների հաղթահարմանն ու դրանց դեմ պայքարին:

Առաջարկվող գործողության բյուջեն պետք է լինի 15,000-ից 80,000 ԱՄՆ դոլար միջակայքում:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 8-ն է:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

8 Սեպտեմբերի, 2021

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,