Դրամաշնորհների նոր հնարավորություն ՔՀԿ-ների համար՝ խոցելի խմբերի զբաղվածությանն աջակցելու նպատակով
10 Սեպտեմբերի, 2021

Դրամաշնորհների նոր հնարավորություն ՔՀԿ-ների համար՝ խոցելի խմբերի զբաղվածությանն աջակցելու նպատակով


ԵՄ կողմից ֆինանսավորվող COVID-19-ի հետևանքների չեզոքացման աջակցության տարածաշրջանային ծրագիրը հայտարարում է Հայաստանում գործընկերության հայտերի ընդունում՝ տեղական ՔՀԿ-ներին հզորացնելու և քաղաքականության ավելի երկարաժամկետ զարգացումների վրա ազդելու նպատակով` շեշտը դնելով թիրախային խոցելի խմբերի (ՀՀ բոլոր մարզերում բնակվող գործազուրկներ, կանայք, երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող և տեղահանված անձինք) ներառական զբաղվածության վրա:

Հայտամրցույթը կազմակերպել է «Մարդը կարիքի մեջ» (People in Need-PIN) հասարակական կազմակերպությունը (ՀԿ) Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» նախագծի շրջանակում՝ մեղմելու COVID-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության ազդեցությունը ու նպաստելու խոցելի խմբերի ավելի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական դիմակայունությանը:

Գործընկերությունը նախատեսվում է 10 ամիս ժամկետով: Այս գործընկերության շրջանակում ընտրված ՔՀԿ-ներին կտրամադրվի անհատական աջակցություն` շահերի պաշտպանության ռազմավարության մշակման, շահերի պաշտպանության հատուկ դասընթացների և իրենց շահերի պաշտպանության գործողությունների իրականացման համար ֆինանսական աջակցության տեսքով (մեկ ռազմավարության համար առավելագույն գումարը կազմում է 4,000 եվրո):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 11-ն է:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

11 Հոկտեմբերի, 2021

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,