Դրամաշնորհներ խտրականության զոհերին աջակցող ՔՀԿ-ների համար. ընդունվում են հայտեր
17 Սեպտեմբերի, 2021

Դրամաշնորհներ խտրականության զոհերին աջակցող ՔՀԿ-ների համար. ընդունվում են հայտեր


Եվրոպայի խորհուրդը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում հայտարարել է Հայաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում և Ուկրաինայում խտրականության, ատելություն սերմանող խոսքի և ատելության հիման վրա կատարված հանցագործությունների զոհերին աջակցելուն ուղղված ազգային և տեղական ծրագրերի համաֆինանսավորման հայտամրցույթ։

Դրամաշնորհները քաղաքացիական հասարակության կազմակերպություններին կտրվեն ԵՄ–ԵԽ համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի և դրա «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների և ատելություն սերմանող խոսքի զոհերի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում։

Ներկայացվող ծրագրային առաջարկները կարող են ներառել այնպիսի գործողություններ, ինչպիսիք են կարողությունների զարգացումը, իրազեկության բարձրացման կամ տեղեկատվական նյութերի մշակում, խտրականության, ատելություն սերմանող խոսքի կամ ատելության հիման վրա կատարված հանցագործությունների զոհերին անմիջական օգնություն, համայնքային գործողություններ և այլն: Ցանկալի է, որպեսզի ծրագրերն ունենան գենդերային ուղղվածություն, օրինակ` թիրախավորեն խոցելի համայնքների կանանց։

Եվրոպայի խորհուրդը մտադիր է տրամադրել մինչև հինգ դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը առավելագույնը 19,000 եվրո բյուջեով:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը ս․թ․ հոկտեմբերի 3-ն է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

3 Հոկտեմբերի, 2021

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,